Ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ.Արմեն Աշոտյան
«Չեմ կարծում, թե 2018 թվականից ՀՀ-ի վարչապետ նշանակելու հարցն այս պահին շատ կարևոր հարց է մեր հասարակության ճնշող մեծամասնության համար: Ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ, այդ ինտրիգը կա նաև լրատվական դաշտում, և ինտրիգի կանոնները թելադրում են, որ ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է: Բոլոր դեպքերում, շատ լավ գիտեք, որ վարչապետի նշանակման առաջարկության հետ կապված, քաղաքական որոշման հետ կապված հարցերը վերապահված են քաղաքական մեծամասնությանը, կոալիցիոն հուշագրով՝ ՀՀԿ-ն կունենա, բնականաբար, կոնսուլտացիաներ մեր ՀՅԴ գործընկերների հետ»,-լրագրողների հետ հանդիպմանը ,խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածի մասին, որը վերաբերում է նախագահի քաղաքական ապագային և վարչապետ դառնալու հնարավորությանը,ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը : Լրագրողներից մեկը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին: Ի պատասխան՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ինձ ծանոթ չէ «Ելք» դաշինքի նման հայտարարություն: Առանձին վերցրած պատգամավորներ կարող են առանձին տեսակետներ հայտնեն, քաղաքական ուժը, որը ներկայացված է խորհրդարանում, նման տեսակետ չի հայտնել, չեմ պատրաստվում մեկնաբանել առանձին պատգամավորի առաջարկը»:
