ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար հիմքեր չկան.Աշոտյան
ՀՀԿ-ի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ԵՏՄ-ից կազմից Հայաստանի դուրս գալու անհաժեշտության մասին անդրադառանոլվ, Արմեն Աշոտյանը նկատեց, որ դա «Ելք» դաշինքի հայտարարությունը չէ։ «Առանձին պատռտգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»: Նա վստահ է, որ ԵՏՄ-ն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որն իհարկե ունի աշխարհքաղաքական բնույթ։ «Փոքր երկրները մրցունակ չեն աշխարհում, եթե չեն կարող ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի լայն ձեւաչափերով»,- ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ ԵՄ-ում չեն սպասում ոչ միայն մեզ, այլեւ այն երկրներին, որոնք ասոցացման մասին համաձայնագրեր են ստորագրել, օրինակ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային։
