Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվել է շարժական գազալցակայան
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 22-ին՝ ժամը 00:21-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ին Renault մակնիշի VH 03 0HV պետհամարանիշով (վարորդ՝ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1979 թ. ծնված Սազա Լիպսայա Կառլոևիչ) ֆուռը բախվել է «Զիլ» մակնիշի 34 SN 350 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենային (շարժական գազալցակայան), ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ. կա տուժած: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ս. Լիպսայայի առողջական վիճակը գնահատել են կայուն, իսկ Ա. Պ.-ը հետազոտվել և դուրս է գրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել 01:51-ին: Ամբողջությամբ այրվել է շարժական գազալցակայանը:
