Մենք կփնտրենք տարածաշրջանային բարդ հարցերը լուծելու ուղիներ.Պուտինն` Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը: «Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը: «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծման ուղիներ փնտրելուն, և, իհարկե, կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները», - հայտարարել է Պուտինը: Ադրբեջանցի նախագահը ևս ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների խորհրդատվությունների, այլև համաշխարհային քաղաքականության և անվտանգության ամրապնդման համար:
