Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 6

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ «հեղափոխական» թիմը հեղափոխական խոստումներ էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ այն մասին էր բարձրագոչում, որ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։ «Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս՝ իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաեւ նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետեւ երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիդերներին, օրինակ՝ Տիգրան Ավինյանին, բզինեսը գրավել է. նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի անդամ է: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա նրանք էլ սահուն քայլերով քաղաքականություն են մուտք գործել: Խոշոր գործարարներ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից են: Նրանց կողքին բիզնես գործունեություն են ծավալում նաեւ առավել երիտասարդ սերնդի պատգամավորները՝ Էդուարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանն ու այլք: Վերջիններս, իհրակե, իրենց գործունեության չափերով Սուքիասյանին ու Արսենյանին գուցե չեն հասնի, բայց Աղաջանյանին փաստացի պատկանող փաբն (ինչն, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականների հավաքատեղին է) ու Թորոսյանին փաստացի պատկանող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը բիզնես գործունեության ոչ պակաս դրսեւորումներ են:

«Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի» հայտարարությամբ, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է բոլորին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am