Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: «Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից: Մի շարք բուհ-եր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևանի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ: Մայր բուհից միայն ասացին, որ բակալավրական կրթական ծրագրով անվճար ուսուցման համակարգում 52 մասնագիտությունների գծով ընդունվել է 420 դիմորդ: Թե նրանցից քանիսն է տղա և քանիսը աղջիկ, չմանրամասնեցին: Պատճառաբանեցին, որ այդպիսի վիճակագրություն չունեն»,-գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 22.07.17թ. համարում:
