Նոյեմբերի 9-ի գործը՝ շանտաժ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։ Կանչվում են ինչպես ընդդիմադիր ակտիվիստները, որոնք մասնակցում են երթերին, փողոց են փակում, այնպես էլ պատգամավորներ, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը։ Նպատակն ընդդիմադիրներին վախեցնելն է, ակցիաներից ու փողոց փակելուց առժամանակ կտրելը, քանի որ նրանց որեւէ էական հարց չեն տալիս, ընդամենը «ճշտումներ են» մտցնում։ Գրեթե մեկ տարի գործը սառեցվել էր, հիմա պետք է՝ հիշել են։ Առաջին զոհերից մեկը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որին փողոց փակելու ժամանակ բերման ենթարկեցին, ապա ձերբակալեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործի շրջանակներում։


Պարզվում է, ԱԱԾ-ն որոշ փոփոխություններ է մտցրել հին մեղադրանքի մեջ՝ խստացնելով այն, որ հիմք ունենան կալանքի միջնորդություն ներկայացնելու դատարան։ Մայիսի 3-ին դատարանը մերժել էր Գ․ Վարդանյանին կալանավորելու մասին քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը, ուստի քննիչը գրավ էր կիրառել՝ 60 մլն դրամի չափով: Քանի որ գրավի չափը շատ մեծ է եղել, Գերասիմը չի կարողացել մուծել, այսինքն՝ հատուկ է նման անհամաչափ գումար սահմանվել։ Դրանից հետո կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացվել դատարան եւ մակագրվել է 2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանի համար թմբուկ խփած դատավոր Դավիթ Արղամանյանին, որը բավարարել է 2018-ի հեղափոխությանը միացած քննիչ Նավոյանի միջնորդությունը, բայց 2 ամսվա փոխարեն 1-ամսյա կալանք է նշանակել։

 

դիտվել է 645 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am