Ինչքա՞ն կարելի է վարկեր վերցնել ու լափել

 

Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր վարկ վերցնել՝ նախարարությունների և պետական այլ կառույցների աշխատանքի բարեփոխման նպատակով։
Առաջ անցնելով նշենք, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ամբողջ ուժով քննադատում էր նախկին իշխանություններին՝ այս կարգի վարկեր վերցնելու համար։ Այս մասին առավել հանգամանալից քիչ անց։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ-ի միջև 2022թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրեվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26 մլն 500 հազար եվրո գումարի չափով: Իսկ նախորդ շաբաթ   ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ստորագրեցին «Կրթության բարելավում>>  վարկային ծրագրի լրացուցիչ փուլի համաձայնագիրը՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով։ Այդ գումարը, ինչպես նշվում է պաշտոնական հիմնավորմոն մեջ, ուղղվելու է Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերանորոգելու խոստման իրականացմանը։  Վարկային համաձայնագիր է կնքվելու նաև Երևանի ենթակառուցվածքների բարելավման համար։

Նշվածներից ամենաուշագրավը, անշուշտ, կառավարման ոլորտի բարեփոխման վարկն է։

<<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։>>,- նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարկային  համաձայնագրի հիմնավորման մեջ։
Վարկային միջոցներով նախատեսվում է քաղաքացիական ծառայության համակարգի փոփոխություններ, մասնավորապես նոր ծառայության՝ ավագ գործադիր կորպուսի ներդրում։
Նշվում է նաև, որ կընդլայնվեն պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները, մասնավորապես հարկային վարչարարության համակարգը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների հասանելիություն։
Նախատեսվում է նաև ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմներ, պետական տվյալների կառավարման միասնական կենտրոնի հիմնում և այլն։

Քանի որ վարկային նոր համաձայնագրի կնքումը պետական բյուջեի համար նոր պարտավորություն է ենթադրում՝ պետք է անպայման հարցնել Փաշինյանին՝ ինչքա՞ն կարելի է վարկեր վերցնել ու լափել։
Ինքը՝ Փաշինյանը հենց այդպես կվարվեր, եթե այս վարկային համաձայնագիրը կնքվեր օրինակ 2017 թվականին։
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, եւ իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»։ Սա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությունն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ խորհրդարանը քննարկում էր հերթական վարկային համաձայնագրի վավերացման հարցը։
Ժամանակին Փաշինյանը դեմ է քվեարկել վարկային բոլոր համաձայնագրերին։ Հիմա, փաստորեն, նա ա նում է բոլոր այն քայլերը, որոնց ժամանակին դեմ էր։

Ժամանակին Փաշինյանը չէր հավատում, որ կարելի է երկիրը լավ կառավարել՝ վարկ վերցնելով։ Հիմա, փաստորեն, համոզված է, որ առանց վարկի հնարավոր չէ պետական կառավարման որակը բարեալավել։ 


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3533 անգամ
Լրահոս
3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am