Բախվել են «ГАЗель» և «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենաները. ուղևորի վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 21-ինч ժամը 21:45-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 42-րդ կմ-ին բախվել են «ГАЗель» մակնիշի 35 DG 964 (վարորդ՝ Գ. Ս.) և «Ford Tranzit» մակնիշի 35 MN 697 պետհամարանիշերով (վարորդ՝ Դ. Խ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր L.-ն (ազգանունն ու տարիքը չի հաջողվել պարզել) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարները և փակել գազի բալոնների փականները:
