Արայիկ Հարությունյանին կառավարական կաբինետում «պարոն պարապ» են ասում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մովսեսի գավազանի մոգական ուժը նրան միանգամից կրթության ու գիտության նախարար դարձրեց, ապա այդ նախարարություններին միացան ևս երկուսը՝ մշակույթն ու սպորտը, ու մասնագիտությամբ արևելագետ, լրատվական կայքերից մեկում թարգմանիչ աշխատած Արայիկ Հարությունյանը սուպեր նախարար դարձավ: 2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին մետրոյով, այժմ միայն «պադավատով» տեղաշարժվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կառավարական կաբինետում «պարոն պարապ» են ասում:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձկառավարական աղբյուրներն են հայտնում՝ երանելի պաշտոն ունի Հարությունյանը՝ մեկ ծաղիկ է խոնարհում, մեկ միջոցառման մեկնարկի մասին հայտարարում ու հանդիպում դրսի հյուրերի հետ, դե իսկ երեկոներն էլ համերգների ու այլ միջոցառումների մասնակցում, իհարկե՝ ի պաշտոնե: Թիմակիցները բարի (կամ գուցե չար) նախանձով են ասում՝ նման պաշտոն իրենք էլ կուզեին, տեղից տեղ գնալ, հյուրերի հետ ջանջիգյար անել ու աշխատանքն ավարտված համարել:


Մայիսի 6-ին, օրինակ, նա այցելել է Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) ցուցահանդես ու հիացել նկարչի վրձնած կակաչներով: Ապրիլի 21-ին էլ ավետել է, որ «ևս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան. խոսքը Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին է: Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 20-ին, ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին: Դե իսկ ապրիլի 14-ին նորովի ու կրկին կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին՝ մասնակցել նրան նվիրված համերգին: Իսկ նույն պահին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարում է, այսպես ասած, ադրբեջանական անկլավների պարտադիր վերադարձի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 706 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am