Նիկոլը Քրեական օրենսգրքով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան (video)

Ձեզանից վախենում են։ Ձեզանից վախենում է Ալիևը, որովհետև հորից իրեն փոխանցված գենետիկ կոդով իր գլխին զգում է հայկական բռունցքը,- դիմելով պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա ընդգծեց՝ 1988-ին մի ամբողջ ազգ բռունցք դարձավ, այդ բռունցքն իջավ Ադրբեջանի գլխին․ նրանք մինչև հիմա զգում են դա ու վախենում են դրանից։

«Վախենում են ուղիղ կանգնած հայ մարդուց։ Վախենում են համախմբված հայից, որովհետև գիտեն, որ հային կոտրել հնարավոր չէ»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մինչ այս աշխարհին համոզել են, թե հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, հաշտվել է Արցախի կորստի հետ, չի ուզում ունենալ պետություն ու իր հայրենիքում ապրել, աշխարհը ոտքի կանգնած հայ մարդու պայքարը տեսնելով՝ վերանայել է Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ իր բոլոր պլանավորումները։

«Այս օրերի ընթացքում ձեզանից յուրաքանչյուրը, մասնակցելով այս տասնյակ հազարավոր մարդկանց հուժկու երթերին, հնչեցնելով պահանջները, կոտրեց այդ թեզը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվինք, որ չենք հաշտվել պարտության հետ, որ երբեք չենք հրաժարվելու Արցախից և ապրել ու ապրելու ենք հավերժական Հայաստանում։

Ձեզանից յուրաքանչյուրն իր ամրությամբ, իր մտքով ու ոգով ստիպեց ամբողջ աշխարհին վերանայել Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց ունեցած բոլոր պլանավորումները։ Ներկայումս վերագծվում են բոլոր պլանները, և հայկական գործոնը շարունակելու է մնալ որոշիչ․ հայ ազգը շարունակելու է ապրել իր պատմական հայրենիքում»,- ասաց Արթուր Ղազինյանը։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am