Օգանովսկու հարցում Հայաստանից են միջամտում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ձերբակալված է։ Արցախի դատախազությունը հայտնեց, որ նա կրակել է ավտոմեքենայի վրա, որում եղել են մի խումբ երիտասարդներ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի եւ երիտասարդների միջեւ: Օգանովսկին մեքենան փորձել է կայանել «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, որի ղեկավարն է ինքը, եւ խնդրել է, որ երիտասարդներն իրենց մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակել են:

Վիճաբանություն է սկսվել, եւ Կարապետյանը կրակել է, գնդակները դիպել են ասֆալտին ու մեքենայի դռանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք): Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն, սակայն Օգանովսկու ձերբակալության մասին լուրը տեւական ժամանակ չէին հաստատում, մասնավոր զրույցներում էլ ասում էին, թե առաջիկա ժամերին կարող է իրավիճակը փոխվել։ Արցախում բոլորը գիտեն, որ Օգանովսկին մեծ դեր է խաղացել Արայիկ Հարությունյանի ընտրության ժամանակ, մտերիմ է Արցախի նախկին նախագահների հետ։

Բացի այդ՝ արցախյան պատերազմի հերոս է, եւ նրան ձերբակալելը, մանավանդ, որ տուժածներ չկան, հերթական սկանդալի պատճառ կդառնա ու կմեկնաբանվի, թե քաղաքական հետապնդումներ են սկսվել Արցախի հերոսների նկատմամբ։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այս դեպքում Հայաստանից ճնշումներ են գործադրվում Արցախի իրավապահների եւ իշխանության նկատմամբ, եւ ձերբակալությունը պայմանավորված է դրանով։ Օգանովսկին վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հետ մի քանի անգամ հրապարակ է եկել, ջահերով երթին էր մասնակցում, ապա Ֆրանսիայի հրապարակում են նրան տեսել։ Եթե հրազենով մարդկանց վնասած անձինք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, հղի կնոջը վրաերթով սպանած ոստիկանը կարող են ազատության մեջ գտնվել, ապա ավտոմեքենայի դուռը վնասած գեներալին ձերբակալելը դժվար է քաղաքական հետապնդում չանվանելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 641 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am