Բոլոր ուժայիններով հազիվ 2 տասնյակ սադրիչ էին գտել

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մայիսի 8-ին ընդդիմության ավտոերթը՝ դեպի Գյումրի եւ հանրահավաքը խափանելու համար իշխանությունը մեծ ուժեր է8 մոբիլիզացրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նախնական հաշվարկ են արել եւ հասկացել, որ միայն մարզային իշխանությունների ուժերով՝ մարզպետի գլխավորությամբ, չեն կարող հաջողացնել այդ օպերացիան եւ մեկ օր առաջ Շիրակի մարզ են մեկնել ուժային կառույցների ղեկավարները։ Մասնավորապես ծնունդով Հոռոմ գյուղից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ շիրակցի ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է եւ նրա ջանքերով է Ռազմական ոստիկանության պետ նշանակվել։ Որոշել են մարդիկ ուղարկել ճանապարհը փակելու եւ դրա համար օգտագործել իրենցից կախման մեջ գտնվող գերիների հարազատներին եւ մի խումբ իշխանամերձ երիտասարդների, որոնց կոորդինացրել է Քոչարյան-Զաքարյան զույգը։


Ի դեպ, մի քանի օր առաջ նշված երկուսը խորհրդարանում քննարկում էր ընդդիմության ցույցերին մասնակցող երիտասարդներին սահման ուղարկելու հարցը։ Սակայն որքան էլ ջանացել էին հազիվ երկու տասնյակ մարդ էին կարողացել հանել ընդդիմության դեմ, ինչը իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձեցին ուռճացնել եւ ներկայացնել, թե «Գյումրին մերժեց ընդդիմադիրներին»։

Իշխանականների պահվածքը հուշում է, որ նրանք արդեն լրջորեն անհանգստացած են եւ զբաղված են փողոցի պայքարի դեմ հակաքայլեր մշակելու գործով, որ կանխեն իշխանափոխությունը։ Ի դեպ, սադրիչ խմբերի հետ աշխատել են նաեւ Շիրակի մարզպետարանի որոշ աշխատակիցներ, իսկ կադրերում երեւում էր մարզպետի եղբայրը, որը օրեր առաջ խռովել՝ դիմում էր գրել, կնոջը գործից ազատելու պատճառով, հետո դիմումը հետ է վերցրել։

 

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am