Նորակոչիկների ճանապարհումն ու զորացրվածների դիմավորումը՝ մեկ վայրում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից նորակոչիկների զինծառայության ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս նախաձեռնությունը ևս կդառնա ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական: Դավիթ Օհանյանը  նաև  վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են սատարել երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Մայրաքաղաքի Սբ Աննա և Սբ Մարիամ կաթողիկե եկեղեցիների բակում տեղի ունեցած խորհրդանշական միջոցառմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, ծնողներ և հարազատներ: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը Սուրբ Աննա եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am