Հակոբ Մովսես. «Չեմ կարծում, թե նրանք կարդում են որևէ բանաստեղծություն, իմը՝ առանձնապես»
«Իրատեսի» հյուրը Հակոբ Մովսեսն է: – Պարոն Մովսես, Դուք այն կարծիքին եք, թե այսօր ունեք մի 50 ընթերցող, և գուցե կա ևս մի 50 հոգի, որոնց անձամբ չեք ճանաչում։ Ուրեմն՝ ի՞նչն է Ձեզ մղում ստեղծագործելու։ – Նախ ասեմ, որ ոչ մի դարում բանաստեղծությունը զանգվածային արվեստ չի եղել, իսկ այն, ինչը զանգվածային է, արդեն բանաստեղծություն չէ, բիժու է։ Կա գերմաներեն ծագման մի բառ՝ կիտչ. զանգվածայնությունը միշտ դիմում է այդ կիտչին, այն անգամ մեծ բանաստեղծներին վերածում է կիտչի։ Գումարած, որ մեր հայ իրականության մեջ գրականությունն այժմ ստիպված է աշխատելու հումանիտար և բանասիրական կրթության ու մտքի գրեթե կատարյալ բացակայության պայմաններում, իսկ բուն բանաստեղծությունը, հակառակ աշուղայինի և բանահյուսականի, պատրաստվածություն է պահանջում։ Մեզանում այսօր իշխում է հենց այդ աշուղայինի, բանահյուսականի ընթերցողը։ Ի դեպ, ինչպես նաև զանգվածային երաժշտության մեջ։ – Մեր երկրի վարչարարների մեջ կա՞ն մարդիկ, ըստ Ձեզ, որոնք կարդում են Ձեր բանաստեղծությունները կամ առհասարակ որևէ բանաստեղծություն։ – Չեմ կարծում, թե նրանք կարդում են որևէ բանաստեղծություն, իմը՝ առանձնապես։ Իսկ եթե կարդան էլ, բանաստեղծությունն անմիջապես կվերածեն վերևում ասածս կիտչին։ Ընդհանրապես, Աստված մեզ փրկի վատ ընթերցողից։ Բանաստեղծությունը չընթերցվելով էլի մնում է ինքը, բայց վատ ընթերցողի ձեռքին այն դեռ ինչե՜ր ունի քաշելու։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
