Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ

Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը իր տեղում չի զգում իրեն ու կուզենար հրաժարվել պաշտոնից: Բայց տեսեքՙ շատերիս կարծիքով ԱԺ ապաքաղաքական նախագահը վերջին ժամանակների ամենաքաղաքական եւ որպես պետության ներկայացուցիչՙ պետականության տեսակետից ամենաարմատական պատասխանն է տվել Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին : Վերջինս, իր իսկ խոսքովՙ «ռազմավարական ու հուսալի գործընկեր» Հայաստանին, անկախ պետություններ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների քսանհինգամյակի առիթով հավանաբար, օտար երկրների վարորդական իրավունքներով աշխատելն արգելող օրենքի վերաբերյալ պատասխանի մեջ առաջարկել էր ռուսերենն օրենքով պետական լեզու ամրագրել Հայաստանում, որ խնդիրը լուծվի: Համ վարորդները ռուսերեն կիմանան, եւ վարորդական իրավունքի հարցն էլ ինքնաբերաբար կլուծվի: Մեր Բաբլոյանն էլ, առանց ավելորդ դիվանագիտության ու անկեղծ պատասխանել էր, թե մեր երկրի օրակարգում ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելու հարց չկա, առանց դրա էլ բոլոր դպրոցներում ռուսերեն անցնում են: Վստահ կարելի է պնդել, որ դիվանագիտությանը խորքով տիրապետողին ու Աժ նախագահի պաշտոնում երկար թրծվածին նրա փորձը կխանգարեր այդպես ուղիղ եւ ըստ էության պատասխանել: Այս դեպքում նա պատասխանել է այնպես, ինչպես մտածել է, եւ ինչպես մեր պետությանն է հարիր: Երբեմն, այո, մեր պաշտոնյաները պետք է համարձակություն ունենան իրերն իրենց անուններով կոչել, այլապես դիվանագիտությունը դիմացինը երբեմն սխալ է ընկալում: Եթե Բաբլոյանն ուրիշ ոչինչ չանիՙ այսուհետ նրան կհիշեն որպես Հայաստանի պետականության ամենակարեւոր ատրիբուտներից մեկըՙ հայոց լեզուն պաշտպանող Ազգային ժողովի նախագահի, քանի որ այս միջադեպը, համոզված ենք, ե՛ւ ռուսական կողմում, ե՛ւ հայկական կողմում տարբեր առիթներով մեջբերվելու է: Ասենք, որ հարցն ամեն դեպքում կլուծվիՙ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար: Սակայն Հայաստանում այս միջադեպը հանրային մակարդակով բավական քննարկվեց, անգամ որոշ զայրացածներ առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել, քանի որ մեր երկրի արժանապատվությանը կպչող այսպիսի առաջարկը բարձր պաշտոնյաի կողմիցՙ կարող է երկրորդվել նաեւ այլ նվաստացուցիչ առաջարկներով, իսկ ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտներն առանձնապես մեր մաշկի վրա չենք զգացել: Իհարկե, բուն թեմայից սահուն անցումը ԵԱՏՄ-ից դուրս գալուն, կամ անգամ հակառակըՙ այդպիսի կտրուկ առաջարկներ հնչեցնելը աննպատակահարմար համարելը մեզ այնքան չզարմացրեց, որքան անհամարժեքությունն այն պահվածքի, որ դրսեւորեցին ե՛ւ իրենց ընդդիմություն անվանողները, ե՛ւ մեր երկրի դեմքը ներկայացնող պաշտոնյաները:Կարծես մի շարքային տնտեսական առաջարկ էր հնչեցրել Վոլոդինը: Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ, անպատասխան թողնեքՙ մյուս անգամ արդեն Սահմանադրության մեջ ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ամրագրելուց կխոսեն, ինչո՞ւ ձայն չեք հանում: Հո չե՞նք ուրանում մեր ռազմավարական դաշնակցին, ընդամենը մոտիկ դրացուն պիտի ասենքՙ եկեք լավ հարեւանություն անենք, ամեն պայման կստեղծենք դրա համար, բայց անկողին չենք թողնելու: Թե չէՙ Բաբլոյանին մենակ թողեցիք, մինչդեռ խեղճ ԵՄ դեսպանին այնպես հակադարձեցիք, խեղճը համարյա հետ վերցրեց ասածը. ինչ էր ասելՙ ընդամենը խորհուրդ էր տվել ԿԸՀ-ինՙ բարելավել աշխատանքը, ողջ ուժով հակահարվածեցիք, թե ՙ «Մեր ներքին գործերին մի խառնվի»: Հիմա մեր լեզվին են կպել, բա ինչո՞ւ եք լռել: Հետաքրքրական կլիներ այս միջադեպին նախագահ Սարգսյանի անդրադարձը: Նա, այնուամենայնիվ, ինչ- որ բաներ իր վերջին հարցազրույցում ասում էր, (դա եղել է մինչեւ Բաբլոյան-Վոլոդին հանդիպումը), թեՙ իհարկե կան բաներ, որոնց վերաբերյալ մենք ռուսական կողմի պես չենք մտածում, բայց ի՞նչն եք ուզում վերանայենք (հարաբերությունները նկատի ուներ), ո՞ւմ հետ եք ուզում վերանայենք, Թուրքիայի՞, ՆԱՏՕ-ում մե՞զ են սպասում: Նա ասում էր, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա չէ, որ մենք սեւեռված ենք, եւ հարաբերվում ենք ինչպես մերձավոր դաշնակիցների, այնպես էլ համագործակից գործընկերների հետ: Հաջորդեց Վոլոդինի առաջարկը, որը հազիվ թե ինքնաբուխ ծնված լինի, այդպիսի մտայնություն Ռուսաստանում, ուրեմն, կա: Չգիտենք, բոլոր դեպքերում ճիշտ չէ մեր լեզվի հանդեպ արտաքին ոտնձգությանն ավելի որակյալ պատասխանի բացակայությունը, որքան էլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ սրդողած վեաբերմունքը լինի դրա պատճառը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am