Միջադեպ Արցախում՝ ադրբեջանցիների մասնակցությամբ

 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մայիսի 5-ին Արցախում միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ: Ըստ Ֆեյսբուք սոցիալական ցանցի արցախցի օգտատերերի՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ճանապարհներով անցնող ադրբեջանական ավտոշարասյունը՝ Մարտակերտ-Հաթերք ճանապարհին, դիտավորյալ այնպես է արել, որ հայկական ավտոմեքենան գլորվել է ձորը: Դատելով գրառումներից բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան:


Ֆեյսբուք սոցիալական ցանցի արցախյան տիրույթում օգտատերերը տարածում են Անուշ Առաքելյան օգտատիրոջ հրապարակած գրառումներն ու լուսանկարները, ում հետ տեղի է ունեցել վերոնշյալ միջադեպը:

Անուշ Առաքելյան օգտատերը Ֆեյսբուքում այսօր հրապարակում է արել, որտեղ նշում է. «Մեկդ էդ թուրքերին ասեք, որ իրանց մտածածը չեղավ!!!
Ընկերներս, ապրեք շաատ էդքան զանգելու ու անհանգստանալու համար, մենք լավ ենք, հավատացեք էս սաղ պատմության մեջ անհանգստանալ ուրիշ բանի համար ա պետք։
Էդ նույն ճանապարհով (Մարտակերտից մեր ճանապարհով, մեր հայրենիքով, գնում էինք Հաթերք գյուղ) օրը հազար անգամ անցնում են լիքը մարդիկ, լիքը էրեխեք։ 
Գիտակցել ա պետք, որ եթե նույնիսկ էս պայմաններում, ոչխարազգիները չեն ուզում զգույշ քշել ու հատուկ հրում են, որ ընկնես ձորը(դե մի հայ ավել մի հայ պակաս), պատկերացնում եք ինչ ա լինելու, եթե մենք «բարեկամություն» անե՞նք:
Հաա, էն ովքեր չեն գիտակցում,ցույց եմ տալիս, էսօրվա մեր հետ կատարվածը ամենաթեթև ձևն ա էն ամենի ինչ լինելու ա։ 
Էդ դեռ հեչ, էնքան լավ բանի համար էինք ճանապարհ գնում, գնում էինք լիքը էրեխեքի պատմենք,մոտիվացնենք, որ շաբաթը մեկ անգամ էդ նույն ճանապարհով գան Մարտակերտ։ 
Ամեն դեպքում թուրքն, է~ ասում եմ թուրքն, ոչխարն էդքան չկա որ մեզ մեր նպատակից շեղի։ Մենք հայի խասյաթ ունենք, մեզ ձորն են գցում, մենք կանգնում, շորերներս թափ ենք տալիս, մի քիչ գոռգռում ենք, ու շարունակում ենք մեր գործը։ Էսքան բան։ 
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ճանապարհին անտարբեր չանցան։ 
Շնորհակալ եմ մեր ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ, որ կաշվից դուս էին գալիս, որ դրանց սուրուրն կանգնեցնեն ու պատասխանատվության ենթարկեն։ Իրենցից մեկին, որպես իրական Ոստիկանի օրինակ երկար կհիշեմ։
Դե անկախ ամենից,սպասիբո նաև խսղաղապահների էդ մեքենայի անձնակազմին(մի քիչ շատ ներվերներներն կերա, ասածներս էլ հուսամ կհիշեն)))
Փառք Աստծուն, որ միշտ հետս ա, ու եթե էրկու մետր էն կողմ ընկնեյինք, հաստատ տխուր փոստեր էիք գրելու հիմա իմ մասին)))
Չէի պատկերացնի որ էսօրն իմ հետ ա տեղի ունեցել, բայց սա կոնկրետ հետևություններ անելու օր էր։ 
Հ.Գ էդ հոտի ու կոնկրետ էդ ոչխարի ճակատագրին տեղյակ չեմ, բայց հուսամ լավ չեն»: 

Կիսվելով Անուշ Առաքելյանի գրառումով՝ Դավիթ Գաբրիելյանը նշում է.

«Էս էն նվազագույննա ինչ սպասվումա: 
Մարտակերտից կողքի գյուղ ճանապարհին թուրքի ավտոշարասյունը ինադու նենցա արել, որ մեր մեքենան գլորվելա ձորը, հասկանում եք, քեզ ավտոյով բրդեն, քցեն ձորը:
Սա առնվազն նորմալ չի, սա առնվազն մտածելու լիքը տեղիքա տալիս:
Նույն ճանապարհով գնում են և դրանք, և մենք, հետևություն ինքներդ արեք»:

Իրինա Սաֆարյան օգտատերը նույնպես կիսվելով Անուշ Առաքելյանի գրառումով՝ նշում է.

«Բարև թուրքի հետ խաղաղ համակեցության դարաշրջան: Սպասենք պաշտոնական հետաքննության եզրակացությանը, իսկ մինչ այդ՝ ինքս կփորձեմ պարզել, թե ինչպես է այս ամենը տեղի ունեցել»:

 

դիտվել է 1855 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am