94 թվականից հետո մի հատ հանրահավաք նշեք, որը տեղի է ունեցել 15։30-ին․ ՔՊ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մայիսի 4-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության սպասվող հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տվյալներ է ստացել, որ ընդդիմադիրները որոշել են զավթել խորհրդարանի շենքը, մինչդեռ դա տեղի չունեցավ։ Կարող ենք ասել, որ իշխանությունն ԱԱԾ-ի միջոցով փորձում է վախի մթնոլորտ ձեւավորել եւ ցուցարարների մի մասին հետ պահել պայքարից ու հնարավոր բախումներից։ Երեկ մեր լրագրողն այդ մասին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ, իմ խորին համոզմամբ, այդ օրը ԱԺ-ի վրա հարձակում գործելու պլանը կար, եւ երկրորդ՝ եթե ԱԱԾ-ն այդպիսի հայտարարությամբ կանխարգելել է, որ մեր որոշ գիտակից քաղաքացիներ չգան միտինգի ու մասովկան ապահովեն, ապա դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասել է նա եւ առաջարկել․ «Եթե ընդդիմադիր գործընկերների հանրահավաքի թափը երեկ կոտրվել է, ապա կարող են այսօր անել նման հանրահավաք։


Պետք չէր 15։30-ին հանրահավաք կազմակերպել, էդ գլխակերները խաղաղ ցուցարարներին մտցնեին խորհրդարան, եւ տեղի ունենար անդառնալին»։ Այսինքն՝ միայն դո՞ւք եք խաղաղ հավաքներ անում, մարդիկ ընտանիքներով եկել էին հանրահավաքի, որ հետո խորհրդարա՞ն «զավթեին»։

«Ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ․ եթե Դուք կարողանաք 94 թվականից հետո մի հատ հանրահավաք նշեք, որը տեղի է ունեցել 15։30-ին, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ։ Նիկոլ Փաշինյանը 3 անց կես հանրահավաք չի արել, նման հավաք չի եղել, որ նպատակային հարձակվեն Ազգային ժողովի վրա»։ Մոռացել եք՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, երեկոյան պաշարեցիք խորհրդարանի շենքն ու պարտադրեցիք ընտրությունների որոշում ընդունել, հիմա էլ մարդիկ հավաքվում էին, որ ԱԺ հարցուպատասխանի ժամին վարչապետին հրաժարական պարտադրեին։ «Թող էսօր հավաքվեն, կառավարությունը խորհրդարանում էր, ու պետք է այդպես կանխարգելեին»։

 

դիտվել է 1177 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am