Երկու փաստացի գաղտնի հանդիպում՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ. Իշխանության «խորհրդավոր» լռությունը

Մինչ հայաստանյան ընդդիմությունը փողոցում է՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ ունեցան և Ադրբեջանի, և Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Ու ի՞նչն է հետաքրքիր՝ նրանք խորիմաստ լռություն են պահպանում, թե այս օրերին՝ ի՞նչ են քննարկել Բաքվի ու Անկարայի ներկայացուցիչների հետ:

Նկատենք Ազգային Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը Բաքվի, այսպես ասած, թիվ մեկ դիվանագետ՝ Հիքմենթ Հաջիևի հետ էր հանդիպել Բրյուսելում, իսկ Վիեննայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացները երրորդ հանդիպումը, որի արդյունքում վերահաստատել են այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ «Նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», հանդիպումից հետո նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները։ Թե որոնք են ձեռնարկվելիք քայլերը, որոնց մասին կողմերը պարբերաբար նշում են, փակագծերը այս անգամ էլ չեն բացվել:

Թուրքական «Սաբահը» գրել էր, թե շուրջ 4 ժամ տևած Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը դրական մթնոլորտում է ընթացել, բանակցային սեղանին կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր են եղել, որոնք մանրամասն քննարկվել են: Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանագնացները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: Այդուհանդերձ, ավելի քան հինգ ամիս ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը դեռևս Երևան-Ստամբուլ թռիչքների վերագործարկումն է։

Ինչպես և նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ էլ բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն Թուրքիայի արտգործնախարարը օրերս ասել էր, թե «քննարկվելու են առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր»: Նա նշել էր նաև, որ շոշափվում է երկու երկրների սահմանները կրկին որոշելու խնդիրը, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նման հարց օրակարգում չկա:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Սիվիլնեթին» ասել է, թե սահմանների վերասահմանագծման շուրջ ակնարկ եղել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։ Աղաջանյանի խոսքով, «սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»: Նա նաև նշել է, որ «թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ էր արել ավելի համարձակ լինել: Նրա խոսքով, երբ օրակարգում հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հարցն է, արդեն կարիք չկա երրորդ երկրում հանդիպելու. - «Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու»:

Չավուշօղլուն նաև ասել էր, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը Երևան գալ: Ի պատասխան, պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե որպես քայլ առաջ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։

Հիմա, Փաշինյանի իշխանությունը տեսնում է, որ Հայաստանում մեծ թափ է ստանում ընդդիմադիր շարժումը՝ սկսել են «հերքողական» հայտարարություններ անել:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա», -նախօրեին նշեց Հայաստանի ԱԳՆ-ն: Մինչդեռ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն ասել էր, թե Երևանն ու Անկարան արդեն համաձայնության են եկել քննարկելու երկու երկրների միջև սահմանի հստակեցման հարցը: Մևլութ Չավուշօլուն այդ մասին խոսել էր Լատինական Ամերիկայից վերադարձի ճանապարհին, երբ լրագրողները հարցրել են հայ և թուրք հատուկ բանագնացների հերթական հանդիպման մասին: «Քննարկվելու են առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ մանրամասնելով, թե երկու երկրների սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն կա և հիմա օրակարգում է, թե ինչպես է դա արվելու: Չավուշօղլուն չի բացառել, որ ստեղծվի համատեղ հանձնաժողով, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի դեպքում է նախատեսվում: Մինչդեռ Երևանը հերքում է։ «Նման հարց օրակարգում չկա», - գրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ արդեն քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր՝ մասնավորապես տարիների ընթացքում Արաքսի վարարման հետևանքով առաջացած սահմանային փոփոխությունները. - «Սահմանային գետերի սողանքների հետ կապված հարցեր կան։ Քննարկվում է, թե ինչ աշխատանքներ կարող են տարվել։ Վաղը սահմանների բացման դեպքում հաղորդակցության հարցեր առաջ կգան։ Ճանապարհների և երկաթուղիները գործարկման հետ կապված երկու կողմերն էլ անելիքներ ունեն»։

Հիմա պաշտոնական Երևանը վստահեցնում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, «Նման հարց օրակարգում չկա», - նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Իսկ հայ հասարակությունն ինչպես հավատա՞ այս իշխանության որևէ խոսքին, այսքան՝ կեղծիքից ու ստերից հետո: Ի՞նչ երաշխիք, որ պաշտոնական Երևանն այժմ էլ Անկարայի հետ չի Հայաստան-Թուրքիա սահմանների հարց քննարկում, այն դեպքում, որ Հայաստանն ու Թուրքիան այս տարիների ընթացքում միմյանց տարածքային պահանջներ չէին ներկայացրել, ավելին՝ Թուրքիան առաջիններից է եղել, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3525 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am