Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18.000 նպաստով ապրել. գյումրեցին փակեց Կարեն Կարապետյանի ճանապարհը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 20-ին Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ քայլում էր Խրիմյան Հայրիկ փողոցով՝ դեպի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, նրա ճանապարհը փակեց գյումրեցի սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող մի տղամարդ և դժգոհեց իր սոցիալական վատ վիճակից: «Ինչքա՞ն պտի ապրին էս վիճակով: Երկու երեխա ունիմ, ես հիվանդ եմ, կռնա՞մ էս վիճակով ապրիմ: Ըստ քեզի՝ հնարավո՞ր է 18 հազար նպաստով ապրել: Դեղորայքով ապրող, հիվանդ տղա եմ»,- ասաց տղամարդը և վարչապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զրկված է մեկ ոտքից: «Առաջարկ»,- գյումրեցու բողոքը լսելուց հետո, հակիրճ հարցրեց Կարեն Կարապետյանը: «Առաջարկում եմ, որ մե քիչմ էլ մեզի աջակցեք, մենք էլ մեզի մարդ զգանք: 26 թվի սարքած տան մեջ կապրիմ»,- նշեց գյումրեցին: «Դուք սոցիալապես անապահովների խմբում կա՞ք: Որքա՞ն են Ձեզ վճարում»,-հետաքրքրվեց կառավարության ղեկավարը: «18 հազար նպաստ և 17 հազար թոշակ եմ ստանում, պարոն վարչապետ»,- եզրափակեց աղքատ գյումրեցին։ «Շատ լավ, Լևոնին դիմեք, նա կզբաղվի»,- ասաց վարչապետը և մատնացույց արեց իր օգնականին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետին սոցիալական խնդրով տարբեր փողոցներում գյումրեցիներն անհանգստացրին, ոմանք հետաքրքրվեցին իրենց անբարեկարգ փողոցի ճակատագրով: Սրան զուգահեռ, ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակաբար կրկնում էր, որ Գյումրին հիանալի քաղաք է»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am