Մինչև «ատամները» զինվելով

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել էին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Վարկը տրամադրվել է ռուսական ռազմական արտադրության մատակարարման համար: Հայաստանը ՌԴ-ից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «Игла-С» զենիթա-հրթիռային կայաններ, «Автобаза-М» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС-1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտային-լիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ: Հայտնի է, որ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2016-ին պաշտպանական ծախսերը կմեծացնի 391 միլիոն մանաթով կամ 21.3 տոկոսով։ Այդ մասին նշված է «2016 թվականին Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի մասին» օրենքում ուղղումներ անելու նախագծում։ Օրինագծում պաշտպանական ծախսերը նախատեսվում են 2 միլիարդ 229 միլիոն մանաթ մակարդակի վրա։ Այդ գումարից 2 միլիարդ 114 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի 2.4 միլիոն մանաթը՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։ 2016-ի համար արդեն իսկ հաստատված բյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեին 1 միլիարդ 838 միլիոն մանաթ։ Դրանից 1 միլիարդ 723 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի 2.4 միլիոն մանաթը, պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։ Փաստորեն փոխվել է միայն պաշտպանական ուժերի համար սահմանված գումարի չափը։ Այն աճել է 391 միլիոն մանաթով։ Հակամարտող երկրների` ռազմական ծախսերի մեծացման, զինտեխնիկայի մատակարարման գործարքները, միանգամայն հասկանալի են: Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր հակամարտողների միջև, կողմերը մշտապես պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմի: Իրականում, զինվելը ինչ-որ առումով հակառակորդին նաև զսպելու միջոց: Բայց Ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտ յուրահատուկ մրցավազք է. Ռուսաստանը այս կողմին է զենք վաճառում, մյուս կողմում են սրտնեղում, այս մեկին է վաճառում` նրանք են վիրավորվում... Արդյունքում, հակամարտությունը համարում են «սառեցված», բայց նա դառնում է ամենաթեժն ու վտանգավորը: Իսկ մյուս կողմից ծաղկում է Մոսկվայի բիզնեսը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հետևակային մարտական մեքենաների մատակարարումները կավարտվի այս տարվա ընթացքում: Դեռ անցյալ տարի աշնանը ռուսաստանյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որոնց արդյունքում պարզ էր դառնում, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքով: Անցյալ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտում է Т-90С տանկերի փոխադրումներն Ադրբեջան։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ 2017 -ին ՌԴ-ն կավարտի մեծաքանակ զենքի մատակարարումն Ադրբեջան։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել էր 2010-ին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսք է գնում երեք գումարտակի համար նախատեսված Т-90С տանկերի և ՀՄՄ-3 (БМП-3) մեքենաների մասին՝ թվով 100 միավոր, ինչպես նաև՝ ինքնագնաց հրետանու, հեռահար հրթիռային կայանների և ծանր հրաձգային կայանների վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է վերանորոգման համար նախատեսված ինժեներական մեքենաներ: Մասնագետները նշում են, որ այս փաթեթի գործարքային արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: Ավելի վաղ Russia Arms Expo ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանում ռազմական տեխնիկայի արտահանման և ներկրման հարցերով միակ պետական միջնորդ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովն ասել էր, որ ցամաքային զորքերի համար ռուսական տեխնիկայի և սպառազինությունների արտասահմանյան պատվերների ծավալը գերազանցում է 12 միլիարդ դոլարը։ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ցամաքային զորքերի տեխնիկայի հիմնական պայմանագրերը վերաբերում են Т-90С տանկերի (Հնդկաստան և Ադրբեջան), БМП-3 (Ադրբեջան և Ինդոնեզիա), ինքնագնաց հրետանային և ծանր կրականետ համակարգերի (Իրաք, Ադրբեջան), ռազմամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներային տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրների (Բահրեյն, Նամիբիա), հրաձգային զենքի մատակարարմանը: Ռուսաստանը, փաստացի, շարունակում է «բալանսավորված» քաղաքականությունը ռազմական ոլորտում: Աշնանը տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր է ստեղծում ՀԱՊԿ իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի հետ: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, այս տարվանից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1290 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am