Ոստիկաններից ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկվանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության գործողությունները, որի ընթացքում բազմաթիվ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջեւ։ Բերման ենթարկվեց շուրջ 200 քաղաքացի։ Ոստիկանական գործողությունները երբեմն ուղեկցվում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսեւորումներով։ Հիմնականում հատուկ նշանակության ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Բայց սրանք ամբողջ ոստիկանությունը չեն։ Հակառակը՝ ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարավորինս մեղմ, այլ մի բան էլ՝ նրանց կողմից էին։

Բերման ենթարկվածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենա նստեցնելուն պես սկսել են մեղա գալ, հարցնել՝ «հո շատ չցավեցրի՞նք»։ Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թեյ են հյուրասիրել, եւ ամենաուշագրավը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին։

Հայհոյողներն այնքան շատ են եղել, որ ցուցարարներն անգամ զարմացել են նրանց համարձակության փաստից: Մեզ պատմեցին, որ գրեթե ամեն երկրորդ ոստիկան խնդրել է իրենց. «Մի բան արեք՝ սրանցից շուտ ազատվենք», քանի որ հոգնել են արդեն «էս բարդակ վիճակից»։ Իսկ չեն միանում փողոցում հավաքված ցուցարարներին, որովհետեւ «չեն ուզում աշխատանք կորցնել», հատկապես որ չգիտեն՝ կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ։

 

դիտվել է 2490 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am