ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Բաքվում հիստերիա է բարձրացել

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ-ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը: «Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ և շատ փորձառու է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար: Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հընթացս նշենք, որ 80-ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է «Forbes»-ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է «Huntsman Chemical» ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն: Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,- գրում է ադրբեջանական մամուլը: Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս–ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը: Մի ուշագրավ փաստ էլ: Չգիտես ինչու, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը: Սակայն նման բան չկա: Նա դեսպան է եղել Սինգապուրում և Չինաստանում, բայց ոչ Հայաստանում: Եվ այս կեղծ լուրը շրջանառության մեջ դնելով, իրենց զարմանքն ու մտահոգություն են հայտնում մեկ այլ հանգամանքի առթիվ ևս: «Մի զարմանալի ավանդույթ կա, որի համաձայն Երևանում այլ երկրների դեսպաններն այլ պաշտոնի անցնելուց հետո էլ ոչ միայն պահպանում են ջերմ զգացումները Հայաստանի նկատմամբ, այլեւ ամեն կերպ փորձում պաշտպանել նրա շահերը: Այդպես եղել է ՀՀ–ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի (2002–2006 թթ.) դեպքում, ով նույնիսկ գիրք է գրել՝ «Հայաստան. մի ժողովրդի ոգին» և անցած տարի կայացած շնորհանդեսի ժամանակ վիրավորել Ադրբեջանին: ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ պաշտոնից հեռանալուց հետո արդեն հայտարարել է, որ ԼՂՀ–ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը Հայաստանին շատ է ուրախացրել: Իսկ ՀՀ–ում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան Ջոն Հանթսման կրտսերն ընդհանրապես ՀՀ քաղաքացու զավակ է»,– չարակամությամբ գրել է մամուլը»: Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am