Ոստիկանն ասաց՝ գիտենք պատգամավոր եք, բայց հրաման են տվել․ Վարդևանյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (video)

Ոստիկանությունն այսօր Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիների հետ միասին բերման է ենթարկել նաև Ազգային ժողովի պատգամավորների։

Բերման ենթարկված պատգամավոր Արամ Վարդևանյանը նշում է՝ ոստիկանների մեծ մասը կիսում է իրենց գաղափարները:
«Սակայն, կան ոստիկաններ, որոնք ոստիկան չպետք է կոչվեն. մենք այսօր տեսանք մի քանի առանձին ոստիկանի, որոնք օրինականութան ու իրավունքի հետ առնչություն չունեն», - լրագրողներին ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը զավեշտալի պատմություն էլ պատմեց։

«Այսօր, երբ կրկեսի հատվածի մոտ մեր համաքաղաքացիները փակել էին ճանապարհը, ոստիկանական մի շարք ուժեր եկան ու որևէ բախում չկար, ոստիկանների հետ խոսում էինք, բանակցում, ուզում էինք հասկանալ՝ որն է ամենալավ լուծումը, այնուհետև մոտեցավ երկու-երեք ոստիկան, որոնք, միգուցե, ոստիկաններ չէին, ու որոշեցին, որ պետք է բերման ենթարկեն նաև ինձ։ Երբ նկատեցի, որ այդ երկու ոստիկանը քաղաքացու նկատմամբ անհամաչափ ֆիզիկական բռնություն է գործադրում, փորձեցի միջամտել, սթափեցնել, ապարդյուն էր», - նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկը սայթաքել է ու ընկել իր վրա, ապա նաև ինքն է ընկել։

«Ես ասում եմ՝ այ ժողովուրդ ջան, բա ամոթ չի՞, այդ երկու ոստիկաններն ասացին՝ «ինչն ա ամոթ, մենք ձեզ բերման ենք ենթարկում»։. Ձեռքերս բռնած ինձ ուղեկցեցին մեքենա, ասացի՝ տղերք, գիտե՞ք չէ, որ հանցանք եք գործում, պատգամավորին բերման ենթարկել չեք կարող, ոստիկանն ասաց՝ «պարոն Վարդևանյան, գիտենք, որ դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»», - պատմեց բերման ենթարկված պատգամավորը։

Վայրկյաններ հետո, սակայն, ոստիկանների հրամանատարն է եկել ու ասել, որ Արամ Վարդևանյանը դուրս գա մեքենայից. իրեն բերման չեն ենթարկում։

«Ոստիկանները ժպտում էին ու ներողություն խնդրում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am