Նախկինների ժամանակ արհամարհված Ալիևի ինքնախոստովանականը

Մայիսի սկզբին պլանավորվում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Բրյուսելում, շատ շուտով տեղի կունենա սահմանային հանձնաժողովի հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի նիստ, Ղարաբաղի հայերից դրական ազդակներ կան նախնական շփումների համար, Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային, հրաժարվի հզորանալու և տարածքները հետ բերելու իլյուզիաներից՝ հակառակ դեպքում կկորցնի պետականությունը։ Սրանք մեջբերումներ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս առաջ հայտարարություններից: Ալիևից, ի դեպ, մեր քաղաքացիները տեղեկացան, որ այսօր փաստորեն, մայիսի 2-ին Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Իսկ Հայաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Դուշանբեում, մայիսի 13-ին, ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի շրջանակում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հաղորդվեց ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել են եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ ներառյալ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը սկսելու և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսպես, ազդարարելով Հաջիև-Գրիգորյան երկրորդ հանդիպման մասին, զուգահեռաբար որոշ «բացահայտումներ» էլ արեց, որոնցից կարելի է հասկանալ, թե ինչ վիճակ էր ղարաբաղյան կարգավորման գործընթացում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, և նրա գալուց հետո:

Ալիևը անել Ադրբեջանի արտգործնախարարության կողմից հիմնադրված ADA համալսարանում կազմակերպված «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում նախ հայտնել է, որ շատ շուտով սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովը նիստ է անցկացնելու։ Ալիևն նշել է, որ ադրբեջանական կողմը մտադիր է դիտարկել բոլոր քարտեզները սկսած 1918-ից, գուցե և ավելի վաղ շրջանից, մինչև նախկին Խորհրդային միության փլուզումը։ Բայց դա լինելու է համատեղ խմբի քննարկման առարկա, նշել է նա։

Ալիևի խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերից դրական ազդակներ կան նախնական շփումներ սկսելու համար։ «Նրանք կարող են մասնակցել տնտեսական զարգացմանը միասնական Ադրբեջանում և իրենց լիովին անվտանգ զգալ։ Բայց դրա համար, առաջին հերթին նրանք պետք է վերջ տան անջատական միտումներին և գիտակցեն իրողությունները։ Նրանք պետք է նայեն քարտեզին և հասկանան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մոտ ժամանակում կվերադառնան Քելբաջար, Լաչին, Շուշի, Աղդամ և ստիպված են լինելու ապրել այդ միջավայրում և հարևանությամբ։ Նրանք պետք է վերջ տան թշնամանքին»,- ասել է Ալիևը, հավելելով, թե Ղարաբաղի հայերին համարում են իրենց քաղաքացիները և հույս ունեն, որ նրանք շուտով կհասկանան՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։

Նա մի քանի անգամ շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է և պետք է ճանաչել ու ընդունել նոր իրողությունները։ Օրինակ բերելով էներգետիկ և տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը նա ասել է, որ Հայաստանը ևս տարածաշրջանային ծրագրերին միանալու դեպքում օգուտներ կստանա: «Կարծում եմ հնարավորություն կա Հայաստանին հրավիրելու միանալ տարածաշրջանի զարգացմանը։ Նրանք կարող են օգուտ ստանալ մեր էներգառեսուրսների հասանելիությունից և որոշակի աստիճանով մաս կազմել միջազգային տրանսպորտային միջանցքներին։ Դա կարող է որոշակի եկամուտներ բերել։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար հնարավորություններ կբացի, որոնց մասին հիմա նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել»,- ասել է Ալիևը։ «Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ։ Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը»,- հայտարարել է նա, դրական գնահատելով, որ շաբաթներ առաջ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի 5 սկզբունքային առաջարկները, որի հիման վրա մշակվելու է խաղաղության համաձայնագիրը։ «Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, հիմնված 5 սկզբունքների վրա, ապա Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն կհաստատվի», - ընդգծել է Ալիևը։

Ինչպես նկատում ենք՝ Ալիևը լիովին ընդգրկվել է խաղաղություն հաստատելու գործընթացին, և այնպիսի տպավորություն է, որ առաջիկա օրերին Երևանի ու Բաքվի միջև կարևոր փաստաթղթեր են համաձայնեցվելու, և որ կողմերը հասել են արդեն «համատեղ համակեցության» վերաբերյալ տեխնիկական հարցեր քննարկելու փուլին:
Բայց ուշագրավ է Ալիևի մեկ այլ հայտարարություն, որը մի կողմից խոստովանական է, թե միջազգային հանրությունն ինչպես է արհամարհել Ալիևի դիրքորոշումը՝ մինչև Հայաստանում Փաշինյանի իշխանության գալը...

«Դեռ նախքան Ուկրաինայի իրադարձությունները` միջազգային հանրությունը միշտ բացահայտ կերպով պաշտպանում էր Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Բայց երբ գործը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր՝ «խաղաղություն կնքեք Հայաստանի հետ», ասել է նա՝ հավելելով. «...Բայց ինչպես կարելի է խաղաղություն կնքել ագրեսորի հետ, որը զավթել է մեր հողերը: Մենք 17 տարի փորձել ենք դրան հասնել և համոզվել ենք, որ հնարավոր չէ: Հետո մենք տեսանք հետևյալը. որքան շատ ենք փորձում խաղաղության հասնել, այնքան թշնամական է դառնում ագրեսորը: Հայաստանն արդեն սկսել էր սպառնալ նոր պատերազմով: Նրանք ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է», իսկ հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Եվ ո՞վ է դա ասում: Նույն մարդիկ, ովքեր 2019թ. Ղարաբաղը համարում էին հայկական: Մենք ստեղծել ենք նոր իրողություններ, մեր ձեռքով, մեր ոգու, մեր հզորության հաշվին»,- ասել է Ալիևը:

Այսինքն, պարզ ու հստակ Ալիևը խոստովանել է, որ իր ձայնը լսելի չի եղել միջազգային հանրության մոտ նախկին իշխանությունների ժամանակ, և վիճակը փոխվել է, երբ Փաշինյանն է եկել իշխանության: Փաշինյանը եկավ ու փոխվեցին շեշտադրումները՝ միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձավ, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

Ապա` Ալիևը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից իրենց տված համաձայնության մեկ այլ ուշագրավ դրվագ: «Ես արդեն ավելի քան մեկ տարի ասում եմ, որ Հայաստանը պետք է ստորագրի պայմանագիր Ադրբեջանի հետ: Նրանք միայն վերջերս հայտարարեցին, որ համաձայն են: Նույնը սահմանազատման հարցում: Սպասում ենք, որ շատ շուտով տեղի կունենա հանձնաժողովի շրջանակում առաջին հանդիպումը»,- ասել է Ալիևի «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովում:

Նա հերթական անգամ նշել է, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ. «Մենք հիմա տեսնում ենք հայկական կողմի քայլերը խաղաղության օրակարգի ուղղությամբ... Հայաստանը և նրա քաղաքական էլիտան պետք է ընդունեն նոր իրողությունները և հրաժարվեն ռևանշիզմից: Բացի այդ, անհրաժեշտ են քայլեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար»:

Ահա, թե հայ հասարակությունները պարբերաբար ինչ «նորությունների» ու «խոստովանությունների» մասին է տեղեկություններ ստանում Ալիևից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2420 անգամ
Լրահոս
3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ» Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում Նա կարգին է, hույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Բաղայի Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա ԱՄԷ-ի ափերի մոտ տանկեր է hարձակման ենթարկվել Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի «Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am