Թուրքիան չի հաշտվի. թուրք-գերմանական հարաբերություններ
«Մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, որոնք արվում են քաղաքական նկատառումներով ու ուղղված են մեր համագործակցության տնտեսական հիմքը խարխլելուն»: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ հույս ունեն, որ գերմանացիները իրենց խոսքը հետ կվերցնեն: Reuters-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է վերանայել իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, որ վերանայվելու են Թուրքիային վարկեր ու տնտեսական օգնություն տրամադրելու պայմանները, նաեւ Բեռլինի ջանքերը՝ ԱՆկարային ԵՄ-ին անդամակցությանը պատրաստվելու ուղղությամբ։ Այդ որոշումն արդեն արժանացել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հավանությանը, հայտնում է Lenta-ն։
