Ինչո՞ւ է Հայաստանում արժևորվում դրամը և ինչ հետևանքներ կունենա այս իրավիճակը մեզ համար

Այս տարվա փետրվարի վերջից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, այն կտրուկ փոխեց նաև պատկերը տնտեսական դաշտում: Արևմուտքի տոտալ բնույթ ունեցող պատժամիջոցների արդյունքում, սույն թվականի մարտի սկզբից, ռուսական ռուբլին հայտնվեց ազատ անկման մեջ: իրավիճակը փրկեց այդ երկրի ԿԲ-ն, իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով և հասցնելով 20 տոկոսի: Այս իրավիճակը, բնականաբար, ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա: Մեզ մոտ մարտի սկզբից սկսվեց դրամի արժեզրկման գործընթաց, որն իր կուլմինացիային հասավ այդ ամսվա կեսերին, երբ մեկ դոլարի դիմաց, տարադրամի փոխանակման կետերում կարելի էր գնել 520 դրամ:

Հենց այդ ժամանակ էլ, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9.25 տոկոսի չափ, ինչը միանգամայն ճիշտ որոշում էր: Ինչո՞ւ ռուբլու հետ միասին սկսեց արժեզրկվել հայկական դրամը նույնպես հասկանալի էր, քանզի երկրի արտաքին առևտրի շրջանառության գրեթե 30 տոկոսը Ռուսաստանի հետ է կազմում:

Սակայն Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացը կանգնեցվեց: Ռուսաստան-Արևմուտք կապի խզման արդյունքում, կտրուկ նվազեց դոլարի պահանջարկը ռուսական շուկաներում: Բացի այդ, դոլարի վաճառքի վրա բորսաներում դրվեցին չափից դուրս շատ մեծ միջնորդավճարներ: Իսկ եթե դրան ավելացնենք այն որոշումը, որ նույնիսկ իրենց դոլարային հաշիվներից Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները կարող էին կանխիկացնել խիստ սահմանափակ դոլար, ապա պարզ կդառնար, թե ինչու դոլարով առևտուրն այդ երկրում խիստ ձևով կրճատվեց:

Այս ամենը նույնպես չէր կարող չազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Հատկապես, երբ որոշում կայացվեց գազի դիմաց ռուսական Գազպրոմին վճարել ոչ թե դոլարով, այլ ռուբլով:

Արդյունքում, մարտին սրընթաց արժեզրկումից հետո, դրամը սկսեց խիստ արժևորվել: Ընդամենը մեկ-մեկուկես ամսվա ընթացքում դրամը Հայաստանում արժևորվեց ավելի քան 10 տոկոսի չափով: Այսօր դրամի կուրսը տատանվում 445-450 դրամ մեկ դոլարի դիմաց:

Բայց դրամի արժևորումը բերել է իր հետ լուրջ խնդիրներ, հատկապես արտահանողների համար: Այն դեպքում, երբ ռուբլու կուրսը վերադարձել է մինչ ռուս-ուկրաինական պատերազմի չափի, հայկական դրամը այդ ժամանակվա 480 դրամի թվից արժևորվել է ևս մոտ 6-7 տոկոսվ: Դա նշանակում է, որ հայկական արտահանման հնարավորությունները դեպի ռուսական շուկա, խիստ կդժվարանան: Եվ դա այն պարագայում, երբ արևմտյան ընկերությունների հեռացումից հետո, ռուսական շուկայի նվաճման համար նոր պայքար է սկսվելու:

Եվ այդ պարագայում, Հայաստանի ԿԲ-ն գրեթե ոչինչ չի ձեռնարկում, որ այս իրավիճակը շտկվի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԿԲ-ն երկու անգամ իջեցրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջինը իրականացրեց երեկ, այն իջեցնելով 17-ից մինջև 14 տոկոսի չափ: Մինչֆեռ Հայաստանի ԿԲ-ն լռում է և ոչ մի քայլի չի դիմում: Իսկ երբ տևական ժամանակ անց, պարզվի, որ ռուսական շուկաները վերանվաճվել են վրացական, թուրքական, ադրբեջանական և այլ երկրների կողմից, թող ոչ ոք չճամարտակի, թե ինչու մենք ուշացանք:

Որոհետև մենք չունենք, ոչ իրական կառավարություն, ոչ էլ իրական ԿԲ, որոնք կզբաղվեին ոչ թե իմիտացիաներով, այլ իրական գործով և կնպաստեին երկրի տնտեսության զարգացմանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham. am

դիտվել է 1459 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am