Ալիևը սադրել է․ վրացական կողմը պետք է պարզաբանի՝ ի՞նչ է պայմանավորվել Ադրբեջանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Հայաստանի հետ հարաբերությունների և Արցախի խնդրի վերաբերյալ սադրիչ հայտարարություններով է հանդես եկել։

Դրանցում հատուկ մշակված մեսիջներ կան ուղղված ինչպես Հայաստանին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Կրեմլին, Եվրոպային ու մեր հարևան Վրաստանին։
Ալիևն ասել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը դիմել է Վրաստանին՝ խնդրելով արգելափակել Ռուսաստանից օդային ու ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան։ Ըստ Ալիևի՝ Վրաստանը կատարել է այդ խնդրանքը, և դրա համար Ադրբեջանը շնորհակալ է Վրաստանին։ Վրացական կողմն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Բայց եթե որևէ արձագանք չլինի, ապա հայ-վրացական հարաբերություններում կարող են առաջ գալ խնդիրներ։ Սա նվազագույնը։

Իրականում 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 3-ին, Վրաստանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով ռազմական նշանակությամբ իրերի տեղափոխման թույտվության տրամադրումը։ Այսինքն, ի պատասխան Ալիևի սադրանքի, Վրաստանն այժմ պարտավոր է առնվազն հիշեցնել, որ իրենք հրաժարվել են թույլ տալ օդային ու ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան։ Հակառակ պարագայում կարելի է ապացուցված համարել այն մտահոգիչ տեղեկությունները, թե Թուրքիան հենց Վրաստանի տարածքով է զենքեր ու զինված ջոկատներ ուղարկել Ադրբեջան, որոնք կիրառվել են Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Իրականում, սակայն, ինչ-որ փուլում Վրաստանն արգելում էր անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Հայաստան, ինչը հարուցել էր անգամ Վրաստանի հայ բնակչության զայրույթը։ Ջավախքի Կարծախ գյուղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ի նշան հումանիտար բեռների տեղափոխման արգելքի, փակել էին Թուրքիա-Վրաստան միջպետական ճանապարհը՝ մի ամբողջ օր թույլ չտալով, որ բեռնատարները հատեն միջպետական սահմանը։ Որպես բարեկամ երկիր՝ Վրաստանը անգամ մեկ ժամով հումանիտար բեռների տեղափոխումն արգելելու իրավունք չուներ։

Ակնհայտ է, որ Ալիևի վերը նշված հայտարարությունը նպատակ ունի խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում։ Իրականում այդ խնդիրները կստեղծվեն, եթե պաշտոնական Թբիլիսին առաջիկայում հանդես չգա պարզաբանմամբ։ Հանուն արդարության պետք է նաև նշել, որ հայ-վրացական հարաբերությունների անհասկանալի մթնոլորտը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո։ Հայ-վրացական հարաբերությունները երբեք այսքան ամորֆ ու անորոշ չեն եղել, և դրա համար մեղքի իր բաժինն ունեն ՀՀ ներկա իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն եղբայրական ժողովուրդների հարաբերությունները և դարավոր բարիդրացիությունը չեն կարող և չպետք է վատ իմաստով ազդվեն օրվա իշխանության վարքագծի պատճառով։

Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակնհայտորեն դրսևորվող ծավալապաշտական նկրտումները գնալով մեծանում են, և անպայման հերթը հասնելու է նաև քրիստոնյա հարևան Վրաստանին։ Մի գեղեցիկ օր հարցականի տակ կդրվի նաև Վրաստանի այսօրվա տարածքային ամբողջականությունը․ Թուրքիայի գիտահետազոտական ֆորումների ժամանակ հրապարակված քարտեզները վկա։
Ուզենք, թե չուզենք՝ մենք Վրաստանի հետ միասին ենք այս նավի մեջ ու դատապարտված ենք համատեղ փրկվել կամ էլ հաշտվել կործանման մտքի հետ։
Վրաստանում այս պարզ իրողությունները վստահաբար գիտակցում են և վստահաբար թույլ չեն տա, որ Ալիևի սադրանքը հաջողվի։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3870 անգամ
Լրահոս
Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am