Հիվանդանոցում մահացածի հարազատները ջարդուփշուր են արել ապակիներն ու գույքը՝ սպառնալով բժիշկներին. shamshyan.com
Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության բրիգադը Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն հիվանդանոց ժամանած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ջարդուփշուր են արել գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։ Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ չեն կարողացել հանգստացնել մահացածի հարազատներին։ Բժիշկները հայտնել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Ըստ հիվանդանոցից ստացված տեղեկությունների՝ նա նախկինում ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ։ Փաստի առթիվ Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
