Դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն՝ Եռաբլուր

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ դատախազությունը վերջինիս` որպես մեղադրյալի ներգրավելու միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5-օրյա ժամկետում: Ի՞նչ են պատրաստվում անել այս ընթացքում զոհվածների ծնողներն ու հարազատները, հետաքրքրվեցինք անմահացած հերոսներից Մխիթար Գալեյանի հորից` Գարիկ Գալեյանից: Նա նախ նշեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

– Արյան գին ենք ուզում, մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքացին է պայքարում, եթե իրենք պատրաստ են յուրաքանչյուրիս կողքին կանգնել եւ հասնել նրան, որ հանցագործը պատժվի: Ես հասկացա, որ Ազատության հրապարակում այս պայքարը չի ստացվի, դրա համար հավաքվում ենք գլխավոր դատախազության դիմաց ու այդտեղ էլ պետք է մնանք, ոչ մի տեղ չենք գնալու:

– Պարոն Գալեյան, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում բողոքի ակցիաներ իրականացնել գլխավոր դատախազության դիմաց:

– Մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները, աշխատակիցները կայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան: Եթե կան գեներալներ, ովքեր իմ ասածներից վիրավորվել են, թող գան եւ կանգնեն այստեղ ու ասեն, թե որ գեներալն ու գնդապետը փախավ: Այնպես որ, ես Գլխավոր դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ:

– Հակակոռուպցիոն կոմիտեն 5-օրյա ժամկետում է պատասխանելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք կառաջադրվի: Եթե պատասխանը բացասական լինի, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Եթե բացասական լինի, ուրիշ գործողությունների ենք գնալու, որովհետեւ մեր պահանջն արդար է: Յուրաքանչյուր ծնող վայրկյան առաջ ուզում է, որ այս հարցի լուծումը լինի: Այս հինգ օրը խնդիր չէ, տարի ու հինգ ամիս սպասում ենք, այս 5 օրն էլ ենք սպասելու: Բայց յուրաքանչյուրս ուզում ենք վայրկյան առաջ գոնե մի օր գլուխներս հանգիստ բարձին դնել ու մեր երեխեքին ասել` ձեր արյան պատասխանը տալիս են, «սայլը տեղից շարժվել է»: Տականքի պես գնդակը գցել են Սասուն Խաչատրյանի դաշտը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ), էլ ի՞նչ ասես, որ երկրի գլխավոր դատախազը դհոլ է նվագում յութուբում, երեւի, սերիալ էլ կնայի:

– Զոհված զինվորների ծնողների շրջանում այս օրերին որոշակի լարվածություն կա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծնողներով գոռում ենք, էմոցիաներով ենք խոսում իրար հետ, բայց բոլորս անպատ հարեւաններ ենք: Տարբերակ չկա, էլի գնալու ենք Եռաբլուր ու ամեն մեկս մեր երեխեքին ենք նայելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am