Վահան Մարտիրոսյանը երազում է զավթել լուսինը
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» միջազգային համաձայնագրին, որը Հայաստանը եւս վավերացրեց: Այս համաձայնագիրը դեռեւս 1968 թվականին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրվել է մի շարք երկրների միջեւ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ կառավարությունը՝ վավերացնելով համապատասխան կոնվենցիաները: Հարցին՝ հնարավո՞ր է մի օր տիեզերքն ու լուսինն էլ զավթե՞նք, նախարարը հումորով պատասխանեց. «Կարող է մի օր գա, հնարավորությունն էլ, այո, զավթենք լուսինն էլ, չէ, զավթել չէ, խաղաղ օգտագործենք»: Այնուհետև նշեց՝ զավթել չէ, բայց խաղաղ նպատակներով պետք է օգատգործել լուսինը:
