Ուսուցիչների բերանը փակեցին

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը, կամավոր ատեստավորման արդյունքում, 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար դրամ: Այս մասին երեկ կառավարության նիստում խրոխտ հայտարարել է գործադիրը՝ ընդունելով համապատասխան որոշում, ըստ որի, արդեն մայիսի 1-ից կամավոր ատեստավորում անցած 478 ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի՝ մեկ դրույքը 200 հազար դրամի չափով, որի նկատմամբ կհաշվարկվի նաեւ հավելավճարը, 30 տոկոսը՝ 60 հազար, 40 տոկոսը՝ 80 հազար, 50 տոկոսը՝ 100 հազար դրամի չափով։ Կամավոր ատեստավորման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար դրամ, իսկ ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով եւ տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ։


Բայց նախարարության ներկայացրած հիմնավորումն արդեն իսկ անիրատեսական ու ծիծաղելի է հնչում, հատկապես որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հարցին, թե կա՞ն ուսուցիչներ, որ մայիսի 1-ից 400 հազար դրամ աշխատավարձ կստանան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է. «Այս պահին չկան, բայց կլինեն»: Այլ կերպ ասած՝ 400 հազար դրամ աշխատավարձը միֆ է, փուչիկ, որը հատկապես այս օրերին, երբ «թավիշների» իշխանությունը մազից է կախված, ընդունվեց կառավարության կողմից՝ հենց միայն ուսուցիչների բազմահազարանոց բանակն իրենց դեմ չհանելու համար։ Սրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ եւս կկիրառվի բարձրացված՝ 200 հազար դրամ դրույքաչափը՝ «փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու» հիմնավորմամբ, իսկ իրականում՝ դժգոհ ուսուցիչների բերանը փակելու համար։

 

դիտվել է 543 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am