ՌԴ-ն կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքները
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության հարցերով դեպարտամենտին հայտնում է,որ ռուսական կողմը կշարունակի պաշտպանել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները և շահերը: «ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այսօր Բաքվի ծանր հանցագործություններով դատարանը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին երեք տարվա ազատազրկման: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին ներկայացված մեղադրանքները կապված են Լեռնային Ղարաբաղ այցելության հետ:«Մեր սկզբունքային մոտեցումն այդ գործին արդեն նշվել է. մենք դեմ ենք լրագրողների կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածք այցելությունների քրեականացմանը»:Կշարունակենք Ռուսաստանի քաղաքացու օրինական իրավունքների և շահերի պաշտպանության աշխատանքները՝ հաշվի առնելով դատարանի վճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները պահպանում են Լապշինի և նրա փաստաբանի հետ կապերը»,- նշել են դեպարտամենտում:
