Բաքվից հաղորդում են Փաշինյանի իշխանության հետ հասած «արդյունքի» մասին

Ադրբեջանը պատվիրակություն է ձևավորել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Կովկասի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Պատվիրակության մեջ ներառված են ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը, Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Լի Լիտցենբեգերը, Քելլի Դեգնանը և Լին Թրեյսին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հաղորդակցությունների բացման հարցը:

Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններին, վստահեցրել է Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներն ու Ալիևը, ադրբեջանական կողմի համաձայն, մտքեր են փոխանակել տարածաշրջանային, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացմանը, հաղորդակցությունների բացմանը վերաբերող հարցերի շուրջ։ «Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ կապված բանակցությունների մեկնարկին», - ասվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին արտգործնախարարներին հանձնարարել սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ադրբեջանական կողմն անցած շաբաթ է հայտարարել, որ պատրաստ է Երևան-Բաքուն ձևաչափով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Մինչ այդ Ալիևի վարչակազմը հինգ կետերից բաղկացած առաջարկ էր ներկայացրել Երևանին, այդ թվում՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել տրանսպորտային ուղիները, կոմունիկացիաները, փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Պաշտոնական Երևանն ընդունելի է համարել Բաքվի հինգ սկզբունքները, բայց նաև հայտարարել է, որ դրանք լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։ Ադրբեջանի իշխանությունները չեն հստակեցնում իրենց պատասխանը։

Առայժմ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են միայն, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, որը, ըստ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության, պետք է ձևավորվի մինչև այս ամսվա վերջ։ Պաշտոնապես, սակայն, չի հաղորդվել, թե ինչ կառուցվածք է ունենալու այդ հանձնաժողովը:

Երեկ Հայաստանի արտգործնախարարի հետ երկու հեռախոսազրույցներից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը փաստեց, որ սահմանազատման հանձնաժողովի հարցում որոշակի արդյունք կա։ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցների մասին Ջեյհուն Բայրամովը խոսել է իր վրաց պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում։ Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Բացի դրանից, հաղորդվել էր, որ երկու նախարարները պայմանավորվել են հանդիպել։ Թե երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը, ո'չ Երևանը, ո'չ Բաքուն դեռ չեն հստակեցվել: Հայտնի չէ նաև հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը:

Ջեյհուն Բայրամովը երեկվա ասուլիսում նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ Բաքուն բավական առաջ է գնացել և այժմ Երևանից են հստակ քայլեր ակնկալում: «Ադրբեջանը իր տարածքում և' երկաթուղային, և' ավտոմոբիլային ճանապարհների ծրագրեր է հաջողությամբ իրականացնում: Այս ուղիները պետք է շարունակություն գտնեն արդեն Հայաստանի սահմաններում, և այս առումով մենք Հայաստանից հստակ քայլեր ենք ակնկալում: Խոստումներից զատ արդեն եկել է հստակ գործողությունների ժամանակը:

Խաղաղությանը միտված գործընթացների արդյունավետությունը նախ և առաջ բխում է կովկասյան երեք պետությունների շահերից: Վրացական կողմը ևս աջակցում է և կարող է կարևոր դեր խաղալ այս ճանապարհին: Հարավային Կովկասը մեր համատեղ տունն է, և Ադրբեջան-Վրաստան համագործակցությունը կարող է դիտարկվել որպես մոդել հարևան երկրների համագործակցության համար: Իհարկե, Հայաստանը ևս կարող է իր տեղն ունենալ լայնամասշտաբ ծրագրերում՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները», - հայտարարել է Բայրամովը:

Նկատենք, որ Փաշինյանը դեռ փետրվարին էր հայտարարել, որ կոնկրետ աշխատանքներ են իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Նա նշել էր, որ չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի: Սակայն այս հարցով որևէ առաջընթաց մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2678 անգամ
Լրահոս
Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am