«Մխիթարյանը Հայաստանը դրեց քարտեզի վրա». Marca
Իսպանական հայտնի Marca պարբերականն օրերս զրուցել էր Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունյաթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ըստ պMarca-ի՝ 2016-2017 մրցաշրջանն այնքան լավն էր Մխիթարյանի համար, որ նա բարձրացրեց հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Սա՝ հատկապես այն ժամանակ, երբ Հենրիխն օգնեց թիմին հաղթել Սուպերգավաթում և Եվրոպա լիգայում: Բոլոր մրցաշարերում խփելով 11 գնդակ՝ Մխիթարյանը դարձավ ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ հետ մնալով միայն Իբրահիմովիչից, ինչպես նաև կատարեց 5 գոլային փոխանցում: Այս ամենը՝ 28 տարեկանում: «Եվրոպա լիգայում մի շարք գոլեր խփելով՝ Մխիթարյանը «Հայաստանը դրեց քարտեզի վրա»՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով նվաճում է եվրոպական մրցաշարերից մեկի տիտղոսը:Մխիթարյանը չի պատրաստվում կանգ առնել:Մխիթարյանը տիտղոսներ է նվաճել 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում»,- գրում է պարբերականը: 2017-2018 մրցաշրջանը, ըստ պարբերականի, նոր մարտահրավեր է Մխիթարյանի և իր խաղընկերների համար, քանի որ մանչեսթերյան ակումբը վերադառնում է Չեմպիոնների լիգա:
