Ռուսաստանը սկսել է գործի դնել սեփական սանկցիաները․ ովքեր կզրկվեն գազից, և ովքեր կկատարեն Պուտինի պահանջը

 

Ռուսական գազի մատակարար «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է Բուլղարիայի և Լեհաստանի գազի մատակարարումը։

««Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով»,- ասված է ընկերության տարարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը լեհական և բուլղարական ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարումներ չի ստացել։ Մինչդեռ ռուբլով վճարում կատարելու պահանջը սահմանված էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 31-ի հրամանագրով։ Ընկերությունում հայտնել են, որ կոնտրագենտները ժամանակին տեղեկացվել էին մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու անհրաժեշտության մասին։

«Գազպրոմ»-ում նաև զգուշացրել է, որ երրորդ երկրների կողմից տարանցիկ ճանապարհով ռուսաստանյան գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համապատասխան ծավալով։ Գազի տարանցումն ընկերությունում խոստացել են վերսկսել այն պահից, երբ նշված ընկերությունները կկատաարեն ռուբլով վճարում։
Միաժամանակ ուշագրավ տեղեկություն է հրապարակել Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը ․ ռուսաստանյան բնական գազը գնող եվրոպական 10 ընկերություններ արդեն հատուկ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում՝ գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, Մոսկվան սեփական գազատարներով հեղուկ գազ է մատակարարում եվրոպական 23 երկրների, որոնցից 21-ը ներառված են Ռուսաստանի կառավարության կողմից հրապարակված ոչ բարեկամական պետությունների ցանկում։

Հաղորդվում է նաև, որ եվրոպական չորս գնորդներ արդեն ռուսաստանյան գազի մատակարարումների համար վճարել են նոր սխեմայով, որն ենթադրում է ռուբլով հաշվի բացում «Գազպրոմբանկ»-ում։
Հիշեցնենք, որ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմմաբ, որպես պատասխան քայլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց եվրոպական և այլ ոչ բարեկամական երկրների համար ռուսաստանյան գազի մատակարարումների դիմաց վճարումները դարձնել ռուբլով: Այս կանոնն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ըստ այդմ՝ օտարերկրյա գնորդները «Գազպրոմբանկ»-ում պետք է ունենան ռուբլով և արտարժութային հատուկ հաշիվներ՝ գազի դիմաց վճարելիս արժույթը ռուբլու փոխարկելու համար։ Եթե գազի դիմաց վճարումը ժամանակին չկատարվի, ապա գազի արտահանումը կարգելվի։

Երկու օր առաջ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր տվյալներ հրապարակել, թե որ երկրներն են համաձայնվել ռուսաստանյան գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա նշել էր, որ այս տեղեկությունը «հազիվ թե ենթակա է հրապարակման»։

Փաստորեն, այդ տեղեկատվությունն, ամեն դեպքում հրապարակվել է։Ըստ էության, ապագայում մենք ականատես կլինենք եվրոպական սանկցիաների ողջ հմայքին, երբ կպարզվի, որ պատժամիջոցների կիրառումը չի խանգարում Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջի կատարմանը։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 2160 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am