«Ես քո մաման…». Հայե՞րն են ծեծել և նվաստացրել ադրբեջանցի ֆանատներին՝ ոտնատակ անելով պետական դրոշը

1in.am-ը գրում է. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ խաղում Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղը» Թբիլիսիում 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիայի» նկատմամբ: Այս թիմերի միջև Բաքվում կայացած մրցավեճում ադրբեջանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով՝ վճռելով դիմակայության ելքը: Նշենք, որ «Սամտրեդիա» ակումբը միջազգային հանդիպումներն անցկացնում է Վրաստանի մայրաքաղաքում, քանզի Սամտրեդիա քաղաքի մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը պետք է ներկա գտնվեին մոտ 8 հազար երկրպագուներ, սակայն հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունն անցել է դատարկ տրիբունաների ներքո: Ավելի ստույգ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևել են ընդամենը 1300 ֆուտբոլասերներ, որոնց զգալի մասը ադրբեջանցիներ են եղել: Մասնավորապես, «Ղարաբաղին» աջակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել մոտ 1000 ադրբեջանցի երկրպագուներ, ովքեր կոշտ ընդունելության են արժանացել: Խաղից ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում ծեծի են ենթարկվել մի խումբ ադրբեջանցի ֆանատներ, որոնք, «Ղարաբաղ» վանկարկելով, շրջելիս են եղել Մարջանիշվիլիի փողոցում: Հարձակում գործած երիտասարդների խումբը դիմել է փախուստի: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում մուտքի մոտ էլ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել է երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր հարվածել են նրանց և խլել Ադրբեջանի պետական դրոշն ու ոտնատակ արել այն: Ոստիկանների հայտնվելուն պես մոտ 30 հոգանոց խումբը դիմել է փախուստի: Իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել խուլիգանական արարքի դիմած անձանց: Ըստ ադրբեջանական մամուլի՝ ծեծի ենթարկված «Ղարաբաղի» երկրպագուներից մեկը հայտարարել է, որ քաշքշուկի ժամանակ լսել է հայերենով «Ես քո մաման…» հայտնի արտահայտությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապում են պնդել, որ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիի հայերը: Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսի փողոցում «Ղարաբաղ» վանկարկելով՝ ադրբեջանցիները հունից հանել են տեղի հայերին, ովքեր փորձել են վրեժխնդիր լինել: Ադրբեջանցիները կարծում են նաև, որ վրացի իրավապահները ամենևին չեն ցանկանում գտնել և պատժել հարձակում գործած անձանց: Նշենք, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆանատները հանդիպման վերջնամասում, երբ հաշիվը 4:0 է եղել, ծաղրել են վրացական ակումբին՝ ֆուտբոլիստների հասեցին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ: Ավելին, «Սամտեդրիայի» գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները հունից հանել են վրացի մասնագետին՝ փորձելով ծաղրել նրան: «Հասկացանք, որ ուժեղ եք և հաղթել եք: Պետք է հարգել դիմացինին: Չի կարելի անընդհատ ասել, որ ադրբեջանցիները վրացիներից հարուստ են: Բոլորն էլ գիտեն, որ դուք շատ փող ունեք: Ադրբեջանցի լրագրողներին կխնդրեմ մի քիչ խելացի գտնվել և նորմալ հարցեր տալ: 9 անգամ ասեցի՝ «Ղարաբաղն» ավելի ուժեղ է: Շնորհավորում եմ ձեզ»,- նշել է Ցեցաձեն:   Մանրամասներն՝ այստեղ:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am