Արտոնություններ ՀԷԿ կառուցող ընկերությանը
Կառավարության այսօրվա նիստում արտոնություն տրվեց «Վիսավտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադրին ներկայացրեց որոշման մի նախագիծ, որով 2017 թվականի մարտի 2-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Վիսվարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին» N 193-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություններ: Այս որոշմամբ «Վիսվարտ» ՍՊԸ-ն կկարողանա հարկային արտոնության շրջանակներում Չեխիայի հանրապետությունից ավելի քան 8 միլիոն դրամ արժողությամբ լրացուցիչ 690 հատ գնդիկավոր փական ներմուծել:
