Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդնեը, որն այժմ գտնվում է Ռուսաստանում, նշել է ԱՄՆ վերադառնալու պայմանը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Skype-ի միջոցով ելույթ ունենալով Նյու Հեմփշիրի Liberty Forum-ի ընթացքում նա համաձայնվել է ԱՄՆ-ին արտահանձնվել, եթե իշխանություններն ապահովեն արդար դատական քննություն:
«Ես կառավարությանն ասել եմ, որ կվերադառնամ, եթե արդար դատավարություն կերաշխավորեն, որի ընթացքում ես կարող եմ պաշտպանել հասարակության շահերն ու ժյուրին կկարողանա որոշում կայացնել»,-ասել է Սնոուդենը:
«ԱՄՆ-ն ինձ քննադատում է Ռուսաստանում գտնվելուս համար, սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինձ թույլ չեն տա գնալ»,-ասել է Սնոուդենը:
2013 թվականի հունիսին Սնոուդենը Washington Post և Guardian պարբերականներին է փոխանցել մի շարք գաղտնի փաստաթղթեր՝ համացանցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գաղտնալսումների վերաբերյալ:
Նա թռել էր Հոնկոնգ, իսկ այնտեղից Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել էր օդանավակայանի տրանզիտային գոտում, իսկ ավելի ուշ ապաստան էր ստացել ռուսական իշխանությունների կողմից:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը