ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղադրույքները բարձրանում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, ով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների խզման ֆոնին նշանակվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սատարման գծով խորհրդական կամ մոտավորապես նման մի բան, ժամանել է Բաքու:

Երբ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն Արցախում ֆիզիկական ներկայություն հաստատելու համար կապիտուլյացիայի հայտարարություն էր ասպարեզ բերում, հույսեր էր տածում, թե աշխարհը պետք է Ռուսաստանին առանձնահատուկ դեր վերապահի Հարավային Կովկասում, գուցե նույնիսկ շնորհակալ լինի տարածաշրջանը խառնելու եւ այնտեղ հաստատվելու համար: Ինչ խոսք, նման ոչինչ չպատահեց: Այնուհետ ՌԴ նախագահ Պուտինը փորձեց առանց որեւէ իրավական հիմքի ու իրավասության հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափ ձեւավորել օդում` իր, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ, ու այդ հեղհեղուկ ձեւաչափում Հարավային Կովկասում փաստացի տեղաշարժեր կատարել: Գործնականում ոչինչ էլ չկարողացավ անել, որովհետեւ անգամ Փաշինյանի նման թուլամիտ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված դիվանագիտական սխալներից դաս էր քաղել եւ այս անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի տարածքի դեմ ոտնձգության հարցը կտեղափոխի ՄԱԿ ԱԽ, որտեղ Ռուսաստանը ոչ մեկի աչքի լույսը չէ (Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո արդեն բոլորի աչքի փուշն է): Փաշինյանի սպառնալիքը եւ Ֆրանսիայի նախագահի բարձրաձայնած պատրաստակամությունը` ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ոտնձգությունների հարցը բարձրացնելու, Ադրբեջանին էլ, Ռուսաստանին էլ գամեցին տեղում` Սեւ լճի եւ Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ բացի ռուսական խաղաղապահների` Արցախում մնալուց եւ մի քանի ցավալի սահմանային միջադեպից, ուրիշ ոչինչ 2021-ին չպատահեց:


Այժմ, չգիտես` սեփական հաշվարկներով, թե Ռուսաստանի հուշումով, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմանը զուգահեռ, Իլհամ Ալիեւն ինչ-որ հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել Հայաստան, այն ժամանակ, երբ Հայաստանին ոչ մի հարաբերությունների կարգավորում էլ հարկավոր չէ Ադրբեջանի հետ: Հայաստանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թեման պատվիրակում է Մինսկի խմբի համանախագահների հովանուն եւ միջնորդությանը, այլ կերպ ասած` գրեց սառույցին, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ներառյալ համանախագահները, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հազիվ թե իրար նույնիսկ հանդիպեն:

Ահա այս իրավիճակում, եւ Պուտինին, եւ Ալիեւին անհրաժեշտ թվաց Մինսկի խումբը շրջանցող ինչ-որ հեղհեղուկ ֆորմատ ձեւավորել եւ Հայաստանի հանդեպ ճնշումներով փորձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու թեմայից խոսել, երբ ԼՂ հակամարտությունը որեւէ կերպ կարգավորված չէ` անկախ Ալիեւի երազանքներից: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չկարգավորված հարաբերությունները տեսանելի ապագայում կարգավորվելու են, բայց ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ու ջանք վատնել առհասարակ, քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ:

Չգիտեմ` Հայաստանը միայնակ որքան կարող էր դիմանալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներին եւ շտապողականությանը, բայց երբ Ալիեւին ու Փաշինյանին հրավիրեցին Բրյուսել, վերջիններս էլ գլուխները կախ գնացին եւ այնտեղ էլ ասացին, որ պատրաստ են ԵՄ-ի օժանդակությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձեւավորել, չգիտես էլ ինչ անել, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն լրջորեն ու վճռականորեն հակակշռում են` ցույց տալով, որ որքան ազդեցություն ու լծակներ Հարավային Կովկասում ունի ինքը, դրանից ավելի մեծ ազդեցություն, լծակներ ու ապագա ունի նաեւ Արեւմուտքը:

Եթե Ռուսաստանն իր ներկայիս միջազգայնորեն մեկուսացված, տնտեսական կոլապսի գնացող ու պատերազմում ջախջախվող վիճակով կարող է հավակնել Հարավային Կովկասում զարգացումներ գեներացնելուն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի համար ի՞նչ դժվարություն պիտի լինի հակաքայլեր անելը: Մոսկվայում տեսան, թե ինչպես Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել հրավիրեցին եւ բացատրեցին, որ եթե երկկողմ հարաբերություններ են պատրաստվում կարգավորել, դա լինելու է ԵՄ-ի հայտարարությունների եւ հովանու ներքո:

Եթե Ռուսաստանը փորձեց Հարավային Կովկասում ավտոնոմ խաղեր տալ` Մինսկի խմբի իր համանախագահին նշանակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գծով խորհրդական, ԱՄՆ-ն ավելի առաջացավ` Մինսկի խմբի իր համանախագահ Էնդրյու Շոֆերին նշանակելով Հարավային Կովկասում ընթացող բանակցությունների գծով ավագ խորհրդական` միացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Վրաստանի ճգնաժամի հարցով բանակցությունների մանդատները:

Ասել է թե` եթե դիրքավորվում ենք, ապա դիրքավորվում ենք ամբողջ Հարավային Կովկասում, բոլոր խնդիրների ուղղությամբ միաժամանակ: Տեսնենք, թե սեպարատ խաղեր տալու Ռուսաստանի հույսերից ու փորձերից այդուհետ ինչ կմնա:

ԱՄՆ դեսպանատուն ուղղված իմ երկու-երեք հարցերին տրված պատասխաններից խաղադրույքները բարձրացնելու այդ միտումը հստակ երեւաց: Հարցերն էին.

1. Արդյոք պրն Էնդրյու Շոֆերը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2. Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է պրն Շոֆերը նշանակվել ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում, եւ նրա այս նոր մանդատն ի՞նչ է ներառում:

3. Որքա՞ն հաճախ է Պետդեպը տարածաշրջանային հարցերով հատուկ խորհրդականներ նշանակում: Ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է դա արվում:

Պատասխաններն են.

1. Էնդրյու Շոֆերն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով։ Այդ պաշտոնում նրա իրավասությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ ծառայելը և ռուս-վրացական հակամարտության շուրջ Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը, ի թիվս այլնի (Andrew Schofer is the U.S. State Department’s Senior Advisor for Caucasus Negotiations. His responsibilities in that capacity include serving as the U.S. Co-Chair of the OSCE Minsk Group and leading the U.S. Delegation to the Geneva International Discussions on the Georgia-Russia conflict, among others):

2. Պրն Շոֆերը, որպես կովկասյան բանակցություններում ավագ խորհրդական, կանոնավորապես այցելում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ հանդիպելու կառավարության ու քաղաքացիական հասարակության զրուցակիցների հետ (As the Senior Advisor for Caucasus Negotiations, Mr. Schofer regularly travels to all three South Caucasus countries to meet with government and civil society interlocutors):

ՀԳ. Ինչու՞ է պրն Շոֆերի պաշտոնը կոչվում ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում եւ ոչ թե Հարավային Կովկասի բանակցություններում, ե՞րբ է նշանակվել, առհասարակ՝ ե՞րբ են նման խորհրդականներ նշանակվում. այս հարցերին նախընտրել են չպատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am