Իրականություն և խաբկանք տնտեսության իրական աճի մասին․ գնաճ ունենք, աճ՝ ոչ

 ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ. առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Համաձայն հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա գնաճը մարտ ամսվա ընթացքում կազմել է 7.8 տոկոս, իսկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով` 11.3 տոկոս։ 2022թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.6 տոկոսով, իսկ 2022թ. մարտը, 2021թ. մարտի համեմատ, ցուցանիշն ավելացել է 6.7 տոկոսով:

Տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերության ոլորտում, անցյալ տարվա մարտ ամսվա համեմատ, 8.9 տոկոս անկում է գրանցվել։ Գյուղատնտեսության ոլորտում էլ անկում է արձանագրվել 5.4 տոկոսի չափով, ինչն այս ոլորտի համար մտահոգիչ ցուցանիշ է։ Փոխարենը արտաքին առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 15.6 տոկոսով` հիմնականում` ներմուծման հաշվին։ 2022թ․ մարտ ամսին ներմուծման ծավալն աճել է 22.5 տոկոսով, արտահանման ծավալը` 4 տոկոսով։

Վերլուծության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ․ մարտ ամսին, 2021թ․ մարտ ամսվա համեմատ, աճել է 6.7 տոկոսով։ Շինարարության ոլորտում տարեկան աճը կազմել է 8.2 տոկոս, առևտրինը` 6.6, ծառայությունների ոլորտինը` 25.9։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 16.7 տոկոսով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով:
Այս ցուցանիշները փաստում են, որ իրական տնտեսական ակտիվություն թերևս չունենք։
Հիմնականոում տնտեսության մեջ այս պահին շարժ է ապահովվում շինարարության և ծառայությունների աճի հաշվին։ Ընդ որում, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատությունը ճիշտ պատկեր  չի կարող ապահովել, քանի որ անցած տարվա առաջին եռամսյակում տնտեսության բոլոր ճյուղերում խոշոր անկում էր գրանցվել՝ հետպատերազմական իրավիճակով և համավարակի սահմանափակումներով պայմանավորված։ Ընդ որում, անկման միտումը սկսվել էր դեռևս 2019 թվականից, երբ տնտեսությունը լոքդաունի վիճակում էր։ Հետևաբար, աճի այժմյան ցուցանիշները մասամբ լրացնում են նախորդ տարիների անկման պատկերը։
Ծառայությունների ոլորտում այս տարվա առաջին եռամսյակի ակտիվությունը պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած ռուսաստանցիների ներհոսքով, որը սպառողական շուկայում աշխուժություն է մտցրել։

Հայկ Դավթյան

դիտվել է 988 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am