Ուշադրություն սպառողներ. Պաղպաղակ արտադրող ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր լրսգրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սննդամթերքի անվտանգության հարցով իրենք կատարում են իրենց աշխատանքը: «Սննդամթերքի անվտանգության արտադրություններում, կաթնամթերքի վերամշակման ընկերությունում, պաղպաղակ արտադրող ընկերություններում կատարվում են լուրջ աշխատանքներ: Կատարվում է սանիտարական կենդանական ծագման ապրանքների մասով հսկողություն, ակտիվ աշխատանքներ են տարվում պարտադիր սպանդանոցային մորթի անցման ուղղությամբ, ներդրվում են տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի մեխանզիմներ հաց ու միս տեղափոխող տրանսպորտային միջոցների համար, մոտ ժամանակներս մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ մեդիաարշավ կիրականացնեք», - ասաց Իշխան Կարապետյանը։ Ինչպես տեղեկացրեց՝ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ, ՍԱՊԾ պետն ասաց, որ սահմանված ընթացակարգին համապատասխան ծառայությունն իրականացնում է նախապես պլանավորած ստուգումներ, սակայն չցանկացավ նշել անուններ։
