Ուժը կորցրած ճանաչվեց
Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին դեռևս տրամադրվող այսպես կոչված հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ դրույթները: «Նախագծի ընդունմամբ կապահովվի կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրավակարգավորումների կիրառում, քանի որ շատ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչն անհարմարություններ է ստեղծում երկարաձգված ժամկետով անձնագիր կրող քաղաքացիների համար: Միաժամանակ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում հաճախ խոչընդոտներ են առաջանում կապված անձի նույնականացման հետ»,-ասել է նա:
