Արագ տեմպերով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթաց է գնում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևը երեկ Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերը։

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր տեսակի բանակցություններում առաջընթացին։

Նույն օրը ռուս դիվանագետին ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում էր, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Ալիևը Խովաևին փոխանցել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին։ Ալիևի պնդմամբ, Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։

Ի դեպ, երեկ՝ Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքներից ընդամենը մի քանի օր անց, պաշտոնական Երևանն ու Բաքունը հայտարարեցին, թե համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների երեկվա հեռախոսազրույցում: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են հանդիպել, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, պաշտոնապես դեռ չի հաղորդվում, չի հստակեցվում նաև, թե հանձնաժողովն ինչ կառուցվածք է ունենալու:

Պաշտոնական Երևանը հանձնաժողովի ստեղծման և կազմի մասին լռություն է պահպանում: Առայժմ պարզ չէ, թե հանձնաժողովի ձևավորման ո՞ր փուլում է գտնվում Հայաստանը։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի բանակցություններում Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։

Դե ինչ, Փաշինյանի ու Ալիևի միջև համաձայնությունները սկսել են բավական արագ տեմպերով իրագործվել: Թեև այս հարցում Արևմուտքի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են, սակայն յուրաքանչյուր կողմը ցանկանում է, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնությունները կայանան իրենց հովանու ներքո:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև այս ամսվա վերջ։ Բրյուսելյան հանդիպմանը հաջորդած մոսկովյան՝ Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո ընդունված հայտարարության համաձայն էլ կողմերը պայմանավորվել էին արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ «կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»։

Երեկ արդեն «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, հետևաբար Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են Ռուսաստանին այդ խնդրանքով։ Այս գործընթացում առավել շահագրգռված կողմը հենց Ադրբեջանն է, դա պարզ է: Ալիևը իր պահանջները ներկայացնում է զուգահեռաբար սպառնալով Հայաստանին:

Բաքուն ցանկանում է նաև, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի բավականաչափ արագ, որտեղ կֆիքսվի, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում և առավելագույնը կարող է ակնկալել ինչ-որ ինքնավար կարգավիճակ: Իսկ թե ինչո՞ւ է շտապում Փաշինյանը, ինչ են շահելու Արցախն ու Հայաստանը՝ լիովին անորոշ է:
Պարզ է ՝ Ադրբեջանը դրանում շահագրգռված է, որովհետև այդ համաձայնագրի ստորագրմամբ Արցախից կսկսվի հայաթափումը: Եթե Փաշինյանի իշխանությունը պարբերաբար խոսում է Արցախահայության իրավունքների մասին՝ այս բնական ճշմարտությունը ինչո՞ւ չի հաշվի առնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2717 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am