Փաշինյանի քաղաքականության արդյունքը

Ինչպես հայտնի է, սկսած 2010 թվականից, Թուրքիայում հանված էր արգելքը ապրիլի 24-ի դեպքերի վերաբերյալ միջոցառումներում Հայոց ցեղասպանության տերմինի արտաբերումը: Առաջին հայացքից դա չնչին քայլ էր, սակայն իրականում այդ արգելքը վախի մեջ էր պահում պոլսահայությանը: Ավելին, հայերի հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ լակմուսի թղթի դեր էր կատարում նաև այլ փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության հարցում:

Բացի այդ, Ցեղասպանության վերաբերյալ տաբուի վերացումը հույս էր արթնացնում, որ Թուրքիայում կարող էր առաջանալ հանրության մի հատված, որի հետ հնարավոր կլիներ վերսկսել իրական երկխոսություն:

Հենց այդ ճանապարհով են հաշտվում, սովորաբար իրար հետ ավանդաբար հակամարտության մեջ գնվող ժողովուրդները: Իհարկե, մեծ հաշվով, նման հաշտության համար անհրաժեշտ է, որ լուծվեին մի շարք կարևոր խնդիրներ, սակայն նման միջավայրի ձևավորման համար 2010–ին թուրքական իշխանության որոշումը՝ քայլ էր ճիշտ ուղղությամբ: Ճիշտ է, հետագա գործընթացները այլ ուղղությամբ ընթացան, սակայն այն ժամանակվա Անկարայի որոշումը հասկանալի էր և տրամաբանված:

Այլ հարց է, որ թուրքերի այդ քայլն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար որոշում էր, որպեսզի երկու երկրների միջև երկխոսությունը տրամաբանական զարգացում ստանար:

Իսկ այն, ինչ կատարվեց այս վերջին երկու օրերին, ցույց է տալիս մեկ բան, ներկայումս պաշտոնական Անկարան ոչ միայն պատրաստ չի շարունակել իրական երկխոսությունը Հայաստանի հետ, այլև հետ քայլ է անում մինջև 2010 թվականի վիճակը:

Նախ առաջին անգամ, սկսած 2010-ից Ստամբուլի իշխանությունները արգելեցին մի քանի միջոցառումներ անցկացնել կապված Ցեղասպանության տարելիցի հետ: Իսկ այն միջոցառումները, որոնք թույլատրվեցին, այդտեղ արգելեցին օգտագործել Ցեղասպանություն տերմինը: Ինչը նշանակում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է պտտեցնում հայերի նկատմամբ իր բոլոր նախկին խոստումները:

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի այս որոշումը համընկավ Նիկոլ Փաշինյանի հետ նոր «երկխոսության» գործընթացի մեկնարկի հետ:

Իսկ դա կարող է մեկ բանի մասին հուշել, Փաշինյանի հետ «պայմանավորվածության» փաթեթի մեջ Ցեղասպանության հարցը հայկական կողմից, փաստացի «ջրվել է»:

Իհարկե, Փաշինյանի կողմնակիցները դա կարող են հերքել, սակայն քաղաքական իրական գործընթացները այլ բանի մասին են հուշում: Եթե Թուրքիան իրապես ուզենար երկխոսություն սկսել Հայաստանի հետ, ապա նման կոպիտ քայլի չեր դիմի: Նույնիսկ 2008-2010 թվականի հայ-թուրքական գործընթացի ձախողումից հետո Անկարան ռիսկ չարեց հետ քայլ կատարել Ցեղասպանության վերաբերյալ ավելի հանդուրժող քաղաքականությունից: Ավելին, սկսած 2010 թվականից, Թուրքիայի հայերը հրապարակավ իրավունք ստացան ապրիլի 24-ի դեպքերը կոչել, որպես Ցեղասպանություն: Իսկ ընտրությունների ժամանակ ավանդույթ դարձավ, որ բոլոր կուսակցությունները իրենց անցողիկ տեղերում հայերին առաջադրեն:

Սակայն այս հարցում էլ իր «նոր կետով» Փաշինյանը վիժեցրեց հայերի այս բոլոր ձեռքբերումները: Նրա «երկխոսության» արդյունքում Թուրքիայի մոտեցումները Ցեղասպանության հարցում կոշտացան: Մնացած խնդիրների՝ Արցախի, Սյունիքի միջանցքի և այլ խնդիրների մասին էլ չենք խոսում:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ապաշնորհ մարդիկ են հայտնվել իշխանության ղեկին Հայաստանում: Հանգամանք, որը կարող է ճակատագրական դառնալ մեզ բոլորիս համար, եթե այս խայտառակությունը շարունակվի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am