Արտակարգ դեպք. դանակահարվել է տարիներ առաջ 2 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մեղավորը

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված տղամարդու։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Կումայրիի ոստիկանապետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ֆոտորագրողը հայտնում է, որ վիրավոր Ա. Դիլանյանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման, և որպես պատիժ կրող՝ գտնվում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում և համարվում էր բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ։ Նա տարիներ առաջ մասնակցություն է ունեցել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ «Ռելաքս» գիշերային ակումբի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ, կատարում են քննչական տեղազննություն, որտեղ էլ, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների, տեղի է ունեցել դանակահարությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am