Եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն. Թոխատյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր պետությունը հայտնվել է իր գոյության կարևորագույն խաչմերուկներից մեկում: Հիմա, ինչպես մեր պատմության տարբեր փուլերում, մեր անկախությունը և Արցախը կորցնելու ջրբաժանին ենք կանգնած:

Անհատներն ահազանգում են վտանգների մասին, հանրության մի մասը, կարծես թե, այդպես էլ չի հաղթահարում հետհեղափոխական թմբիրը և չի համակերպվում այն մտքի հետ, որ խաբվել է, ժամանակին սխալ ընտրություն է կատարել: Ազատության հրապարակում, Երևանի փողոցներում ու հանրապետության ճանապարհներին այս օրերին մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներն են` լինեն մտավորական, զինվորական, ուսանող, թե քաղաքական գործիչ, նրանք բոլորը նախ և առաջ ՀՀ քաղաքացիներ են, որոնք վախեր ունեն Հայաստանի և Արցախի վաղվա օրվա վերաբերյալ:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասում է` իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց կարծում է, որ հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:


«Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել: Հիմա էլ հասարակությունն ամբողջովին չի արթնացել, հրապարակում մարդկանց քանակը և երկրի դրությունը չեն համապատասխանում իրար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

Ասում է` այս օրերին պետք է հստակ խնդիր ձևակերպել և առաջ շարժվել` դրան հասնելու համար: «Չպետք է գլխավոր խնդիրը մասնատել տարբեր մասերի, այսօր կա խնդիր համար մեկ: Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա: Բնականաբար, բոլորի մոտ հարց է առաջանալու` լավ, սրանք գնացին, դուք ի՞նչ եք անելու, ո՞վ է գալու: Այդ «դուք»-ը օդ նետած ֆրազա է, որովհետև այդ «դուք»-ն այսօր «դուքեր» է: Պետք է միավորվել մեկ խնդրի շուրջ ու կարողանալ իսկապես ձևակերպել այն միտքը, թե ինչու այս իշխանությունը պետք է գնա և մտածել երկրի զարգացման մասին, այդ դեպքում կհաջողենք: Առաջարկներ կան, որոնց կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի ապահովել երկրի անվտանգությունը, վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, առաջընթաց գրանցել բոլոր ոլորտներում: Նաև այս պատճառով ինձ համար անհասկանալի է այն միտքը, երբ ասում են` «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»:

Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է: Դրա փոխարեն պետք է գտնել ճանապարհներ ու այլընտրանք հարցերը լուծելու համար»,-ասում է ՀՀ ժողովրդական արտիստը:


ՄԱնրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 2562 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am