Ամբողջ քաղաքական թիմը հանգստացնող դեղերի վրա է

«Հրապարակ օրաթերթը» գրում է.Իշխող թիմում լարվածությունը և սթրեսը հասել է աննախադեպ մակարդակի, բոլորը լարված են, բոլորը անհանգիստ են.պատճառը ընդդիմության խեղճ ու կրակ գործողությունները չեն, այլ սեփական առաջնորդի ոչ միանշանակ պահվածքը: Ռուսը ասում է՝ շաբաթվա մեջ յոթ ուրբաթ ունի, սա հեղափոխություն արած և կապիտուլիացիա ստորագրած ղեկավարի ամենաճիշտ բնութագրումն է: Ասում են, թե շաբաթվա մեջ յոթ անգամ կարող է դիրքորոշում փոխել, մեկ սիրել, մեկ՝ ատել, մեկ գոհ լինել ,մեկ դժգոհությունից փոթորկել, այնքան է խճճել թիմակիցներին, որ նստած ամեն մի բառն ու հայացքն են վերծանում, իրար հետ քննարկում, փորձում հասկանալ, թե ինչ նկատի ուներ նման բան ասելիս, այս կամ այն հայացքը ինչ կարող էր նշանակել:


Դրան էլ հավելվում է անձնական նամակներով անպատեհ ժամերին անհասկանալի հանձնարարություններ տալը ու քաոսը կատարյալ է դառնում: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը պատմեց, որ ամբողջ թիմի հեռախոսներում Փաշինյանի համարը ընտրվածների ցանկում է, որ անգամ «չանհանգստացնել» ռեժիմում զանգերը և գրառումները գան, «մարդ ես, անհասանելի չլինեն, կատաղի». սեփական կնոջը այդ ցանկ չեն ներառում, բայց վարչապետը միշտ այդ ցանկում է:

Մեկ էլ մի հետաքրքիր փաստ. ժողովրդի սրտի իշխանությունը համատարած անջատել է անհայտ համարներից զանգերը, այսինքն՝ եթե իքս պաշտոնյայի հեռախոսային գրքում ֆիքսված չէ ձեր համարը, զանգելու դեպքում դուք լսում եք, որ հեռախոսը անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս: Ստացվում է՝ վերնախավը 24\7 ռեժիմով հասանելի է առաջնորդին, բայց նույն ծավալով անհասանելի մեզ՝ հասարակ քաղաքացիներիս: Հիմա հետ գանք այս երիտասարդների վախերին ու հույզերին։

Գաղտնիք չէ, որ իշխող թիմում միջին տարիքը 30-35  է, և անգամ այդ երիտասարդ հասակում այնքան լարված ու անհանգիստ են, որ գրեթե ամբողջ կազմով հանգստացնող դեղերի «վրա» են, ասում են՝ ընկած քաղաքով նորմալ հոգեբան են ման գալիս, որ բժշկական գաղտնիքը պահելով նորմալ դեղեր կնշանակի: Մի խոսքով՝ խեղճ վիճակում են, օր ու գիշեր չունեն, վախը սրտներում սպասում են, թե «փառապանծ» առաջորդն այս անգամ ինչ կմոգոնի:

 

դիտվել է 968 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am