Վարչապետի սրտով է
«Վերջին ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորթյան հստակ չափով կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ», - կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառման վերաբերյալ։
Իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքում։ ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը։
«Պարոն Հարությունյան, մենք ու՞ր ենք հասել այս գործով», - ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց վարչապետը։
Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի։
