Էրդողանի ռեժիմը կգնա, և մենք կվերադառնանք. Նիշանյանը խոսել է հայկական թերթի հետ
Վերջերս թուրքական բանտից փախուստի դիմած պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական The Armenian Weekly շաբաթաթերթի թղթակից Գուլիսոր Աքքումին: Հիշեցնենք, որ Նիշանյանին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական իշխանություններին` բացահայտ խոսելով Հայոց ցեղասպանության մասին: Նիշանյանը նշել է, որ նախագահ Էրդողանի ռեժիմի օրերը հաշված են: «Ցավում եմ, որ որոշ ժամանակով հեռու կլինեմ իմ գյուղից և տանից: Բայց չեմ կարծում, որ Թուրքիայում այս քաղաքական խելագարությունը երկար ժամանակ կշարունակվի: Էրդողանի ռեժիմը կգնա, և մենք կվերադառնանք»,-թերթի հետ զրուցում ասել է Նիշանյանը:
